2017-06-02-2588553

ուրեմն արդէն երկրորդ դէպքը գիտեմ, որ վրաստան մտնելիս ներմուծուող դեղերին են կպել։ մէկը նոյնիսկ տաս օր նստել է բանտում այդ համար։ իրեն ասել են՝ «դեղ ունե՞ս հետդ», նա ցոյց է տուել, ինչ ունի, ու ոչ մի առանձնապէս բան չունէր, ու ինչ֊որ լուծի դեղի համար իրեն տարել բանտարկել են։ նա յետոյ վարձել է փաստաբան, ծախսել է երկու հազար դոլար, դատին ճանաչել է իր մեղքն ու տուգանք է վճարել եւ ազատուել է։

միւս պատմութիւնը՝ երբ վրացի մաքսատան աշխատողը գտել է ինչ֊որ վիտամիններ, սպառնացել է որ նարկո դիսպանսեր կը տանի այդ աղջկան, կաշառք կորզել, ու թողել։

այնպէս որ զգօն եղէք վրաստան գնալուց։

#վրաստան #զգօն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ վրաստան  զգօն