2017-05-05-2549948

տարբեր տեղեր գրում են նաեւ այն մասին, որ «լաւը», «բարին» կամ «համայնք կողմնորոշուած» լինելը տուպը ձեռնատու է։

այո, մարդկային հասարակութեան մէջ դա յաջողակ ստրատեգիա է, ու այդ պատճառով՝ էւոլյուցիայով ամրապնդուած։

բայց դա չի նշանակում, որ մարդը ինչ֊որ լաւ բան անելիս անկեղծ չէ ու բարի չէ։ չի նշանակում որ նա շահախնդիր է ինչ֊որ բան անում։ ինքը յոյզեր է ունենում, որոնք այո, ամրապնդուել են էւոլյուցիւն մեխանիզմներով, քանի որ այդպիսի յուզուող մարդիկ ստանում էին առաւելութիւն, բայց այդ մարդիկ իրօք յուզւում էին ու անկեղծ ցանկանում էին լաւ բան անել ու ուրիշին օգնած լինել։ իրենք չգիտէին էւոլյուցիայի մասին, ու չգիտէին որ դա շահաւէտ ստրատեգիա է։ իրենք այդ հաշուարկներն անել չէին կարող այն ժամանակ։ իրենք հաշուել էլ չգիտէին երեւի։ (:

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)