2017-05-05-2549934

ուզում եմ ասել այդ «լուզերական» ցանկութեան մասին, որ ուրիշի մօտ ինչ֊որ բան, նախաձեռնութիւն, գործ չստացուի։

այդ մարդիկ, ում մօտ ինչ֊որ բան չի ստացուել, ու իրենք ուզում են որ ուրիշի մօտ չստացուի, որ իրենք իրենց այդքան վատը չզգան, չեն հասկանում, որ եթէ ինչ֊որ մէկը ինչ֊որ բան անում է, դա մեր բոլորի հարստութիւնն է, իրենց հարստութիւնն էլ է, որովհետեւ դա հնարաւորութիւն է, որ մեզնից ցանկացածը ունի։

եթէ մէկն ունի սրճարան, ապա ո՞նց ես կարող ուզել որ իր սրճարանը տապալուի, չէ՞ որ ինքդ ունես հնարաւորութիւն այնտեղ նստելու։ իսկ եթէ լաւ ծրագի՞ր է գրել։ եթէ ա՞յլ բան է անում։

ես շատ եմ ուրախանում երբ ինչ֊որ մէկն ինչ֊որ բան անում է։ անելու բան շատ կայ ու եթէ մէկը այդ պատասխանատւութիւնն իր վրայ վերցրել է, միայն ուրախանալու է, որ զբաղուելու է։ ու զարմանալի չէ որ ուզում եմ նպաստել․ ես ուզում եմ մեզ մօտ գրքեր հրատարակուեն, ու լիքը գիրք եմ առնում, ես ուզում եմ դիլիջանի կաֆեինը լինի, ու միշտ անցնելիս իրենց մօտ մտնում եմ քանի որ դրանով օգնում եմ որ լինի իրենց գործը ու հետեւաբար իմ՝ իրենց մօտ մտնելու հնարաւորութիւնը։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)