ես լտպ֊ի այդ երկու խօսքերի երկար վերլուծութիւն եմ գրել, բայց հա ժամանակ չի հերիքում կարգի բերեմ ու հրապարակեմ — գործընկերներս գիտեն՝ անչափ շատ գործ եմ անում։

ով իմ հետ խօսել՝ խօսել է։ չխօսէք էլ՝ չէք խօսել, ինչպէս ասում են պարսկահայերը։

իսկ այստեղ կարճ գրեմ իմ մասին, որ իմ համար իր խօսքի ամենակարեւոր մասերից էր որոշումների մասին ասածը։

լաւ որոշում է, թէ չէ, եթէ դու կատարում ես որոշում, ապա քո վերահսկողութեան տակ ես պահում իրավիճակը, կեանքը։ եթէ չես որոշում, ապա քեզնից քո կեանքն աւելի քիչ է կախուած։

սա ինձ շատ մօտ է, քանի որ ես ինձ համարում եմ որոշումների մարդ։ ըստ որում ես հաւատում եմ, որ իմ որոշումները պարտադիր չէ որ իմ համար շահ հետապնդեն կամ հաճելի լինեն։ ես որոշում եմ այսպէս կամ այնպէս որովհետեւ դա ասենք «էթիկապէս ճիշտ» կամ «արդար» եմ համարում։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)