2017-03-26-17502

երբեմն, լինում է, լսում եմ, ինչպէս նողկանքով հարցնում են՝ «դու ուորդփրե՞ս ես օգտագործում»։

գիտէք, ես շատ գոհ եմ այդ հարցից։

շատ ուրախ եմ, որ վերջապէս հասարակութիւնն այնքան զարգացաւ, որ փիէյջփին այլեւս «քուլ» չի համարւում։

գիտէք, ես շատ կուզէի փիէյջփի առհասարակ սերուերիս վրայ չունենալ։

ես բազմիցս դիտարկել եմ այլ տարբերակներ, ասենք գհոսթ, ու հակւում եմ ստատիկ էջերի գեներատորներին՝ ջեքիլ, ուեբլոգ․շը, հիւգո։

բայց բոլոր դիտարկածներն ունեն կարեւոր խնդիր՝ եթէ պէտք են մեկնաբանութիւններ, դրանք հնարաւոր է աշխատեցնել միայն third party ամպի օգնութեամբ՝ ասենք դիսքասի։

մի կողմից ես չեմ ուզում օտար ամպեր, իսկ միւս կողմից, ինձ կարեւոր է մարդկանց արտայայտուելու հնարաւորութիւնից չզրկել։ ես ուզում եմ խօսքն ազատ լինի։ ես ուզում եմ, ինձ կարդացողն ու համաձայն չլինողն առարկութիւն անելու հնարաւորութիւն ունենայ։

ես նաեւ գիտեմ, որ միսւնոյն է, իմ մատեանում մեկնաբանութիւններ գրեթէ չեն լինում։

ու ինձ՝ ուորդփրեսին պահող կարեւոր հանգամանքը հենց ոչ այնքան օգտագործուած եւ ոչ այնքան պահանջուած հնարաւորութեան առկայութիւնն է՝ մեկնաբանութիւնների։