ես լիքը բան կայ, որ չեմ սիրում, զզւում եմ, նեարդերիս ազդում է, եւ ես արտայայտւում եմ այդ մասին, երբեմն կտրուկ։

բայց ես երբեք չէի ուզի որ այդ ինձ դուր չեկող երեւոյթներն արգելուած լինէին։ ապա ես առաջինը կարտայայտուէի այդ արգելքների դէմ։ (եթէ հասցնէի առաջինը լինել)։ (:

այնպէս որ իմացէք՝ եթէ արտայայտւում եմ, չի նշանակում, որ ուզում եմ արգելուի, կամ վառուի, ջնջուի, կամ նստեցնեն բանտ, գնդակահարէն, այրէն, եւ այլն։ մարդ եմ, ունեմ իմ սիրել կամ չսիրելու իրաւունքը, ընդամէնը։ լիքը բան չեմ սիրում, բայց աւելի, քան չեմ սիրում, դէմ եմ դրանք արգելելուն։ (:

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)