2017-01-28-2405516

նենց դուրս չի գալիս որ «չելենջինգ» բառը այսօր մոդա է։ մի մասը հպարտանալով կիրառում է այն, իսկ միւս մասը հիանում առաջինով։ ոնց որ եթէ ինչ֊որ բանը բարդ է անել, ապա մարդը ով բարդութիւնից ոգեւորւում է, ու գցում է իրեն պայքարի մէջ, արդէն իսկ դրանով յարգանքի է արժանի։ ինչի՞։

ու ըստ իս սա արժեզրկում է գործը, որը տենց կարեւոր անուանում են «չելենջինգ», քանի որ ստացւում է, որ բարդութիւնն կամ ոչ իրատեսական լուծումը գործի ամենակարեւոր յատկութիւններից է։ իսկ այն որ գործն ասենք կարող է կարեւոր խնդիր լուծել, դա չի շեշտւում։ ապա կարեւո՞ր չի ինչ խնդիր ես լուծում, կարեւորն է որ բա՞րդ կամ ոչ իրատեսական լուծո՞ւմ ունենայ։

ու էդ բանակա՞ն է, էդ հիանալու արժանի՞ է, այդ «չելենջիզ» սիրելը։

մէկ էլ «ամբիցիոզն» է հիմա մոդա։

լիքը բան, որ իրօք կարեւոր է, աննկատ է։ ու մարդիկ գործ են անում, ոչ ասելով որ «չելենջինգ» է, ոչ էլ կարծում են որ աշխարհն են փոխելու դրանով։ բա ո՞վ անի այդ գործերը։ իսկ դրանք կարեւոր են ու կարեւոր է որ այսօր ու ինչ֊որ տեղ արուեն։

նման է նրան երբ բոլորին սովորեցնում են որ իրենք միջինից լաւն են։ յիմար պիտի լինես եթէ չես հասկանում որ քեզ սուտ են սովորեցնում։

ու տենց։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)