հիմա այսպիսի բան ասեմ, մենք ապրում ենք այն ժամանակ, երբ կարող ենք լիքը բան՝ տես մեր կամերաները եւ մեր ծրագրաւորման գործիքները։ ինչ ասես չեն կարողանում անել։

ու արդե՞օք դա մեզ օգնում է դառնալ լաւ լուսանկարիչ կամ ծրագրաւորող։

օգնում է անել բարդ բաներ, անշուշտ։ ես սովորելու պրոցեսի մասին եմ հիմա։ (այլ հարց է՝ արդե՞օք պէտք է բարդ բաներ անել։ պէտք է երեւի, բայց ինձ թւում է ոչ այնքան յաճախ ինչքան անում ենք։) (:

ինձ թւում է, պարզ, լոու֊լեւել գործիքներն օգնում են սովորել ու հասկանալ ինչ ես անում։ ինձ թւում է, երբ ունես սահմանափակումներ, բայց ուզում ես խորանալ, ու լաւ բան անել, դա քեզ ստիպում է սովորել։ ստիպում է յօրինել լաւ լուծումներ։ այսինքն՝ լինել կրեատիւ, ստեղծագործական մօտեցում ձեռք բերել։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)