ուրեմն մտնում եմ սենեակ, տեսնեմ ստեղնաշարիս շուրջը հաւաքուել են։ ասում են՝ էս ի՞նչ է, իսկ մերոնք հարցնում են՝ քո կարծիքով՝ ի՞նչ է։ ասում է՝ իմ կարծիքով սինտեզատոր է։ էն սիլիկոնի կտորն են գտնում հագցնում ստեղնաշարիս վրայ, որի վրայ դուորակի շարուածքն է նկարած, ասում են՝ դէ նա չի օգտագործում, բայց օգտակար բան է, երբ պէտք է լինում ապացուցել որ սա իրօք ստեղնաշար է։
ու տենց։