երբ սփիւռքում ինձ ինչ֊որ մարդ է աւելացնում, ու տեսնում եմ, որ նորեկ է, մտածում եմ, որ կարող է եւ չաւելացնէր ինձ, եթէ նորեկ չլինէր, «շուկան» լաւ հետազօտած լինէր, հեշտ տպաւորուած չլինէր։

ուզում եմ որ նրանք, ում հետ «յարաբերւում ենք», իմ հետ յարաբերուեն ոչ այն պատճառով որ դեռ շատ բան չեն տեսել։

դա նաեւ այն էթիկական խնդիրների մասին է որ ես տեսնում եմ թինեյջեր/երիտասարդ աղջիկների հետ դեյթուելու մէջ։ շատ կոպիտ ասած՝ տասնութ տարեկանի գլուխը պտըտեցնելը շատ բարդ պէտք է որ չլինի։ միւս կողմից փոքր չէ այդ յարաբերութեան տապալման հնարաւորութիւնը՝ անփորձը դեռ չգիտի ինչ է ուզում, աշխարհը մեծ է եւ դեռ չհետազօտուած։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)