2016-09-10-2194512

այսօր առաւօտուայ վեցից աշխատանքի եմ, գործ կար, ու առաւօտը իննի, տասի կողմերը գալիս է նա՝ մի մարդ, ով միշտ այստեղ է՝ եւ յունուարի մէկին, ասենք։ միշտ։

ու ես բնականաբար միշտ այստեղ եմ լինում, այդ պատճառով էլ գիտեմ։

ու ուրիշ բաժնից մէկը, լսում եմ, ասում է այդ մարդու մասին, որ դէ նա միշտ այստեղ է, բան։ ասում է՝ մէկ էլ առաջին հարկում տենց մարդ կայ որ էլ բան ու գործ չունի…։

այսինքն իմ մասին էլ են ասում։

հա չէ, ինձ չի յուզում որ նկատում են, որ տատիկները փսփսում են իշա ոտնուկին նստած, չէ։

ինձ խանգարում է փաստի արձանագրութիւնը։ փաստի, որն ինձ դուր չի գալիս, ու որը ես փորձում եմ չնկատել։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)