(01:00:20 ) v: ինչպես անընդհատ գիծ ենք փոխում, այդպես էլ անընդհատ փոփոխում ենք մեր ծրագրերը (01:00:34 ) v: ու միշտ շատ կարճաժամկետ նկատառումներով (01:00:50 ) v: այդ վարկյանին այդպես ավելի հարմար է թվում՝ արագ փոխում ենք այդպես (01:01:03 ) v: իսկ երկարաժամկետ՝ այդպես շատ ավելի անհարմար է

նա սա գրել է միջոցառման կազմակերպման մասին։ բայց սա վերաբերում է շատ այլ բաների։

ու յիշեցնում է այն փորձը, երբ երեխային տալիս են համով բան, բայց ասում են՝ հինգ րոպէ համբերես, չուտես, երկու հատ համով կը տանք։ ու ութսուն տոկոսը չեն դիմանում, մի հատն ուտում են։

իսկ յետոյ իրենց կեանքերին հետեւում են ու պարզւում է որ այդ ութսուն տոկոսը կեանքում էլ չի կարողանում ինչ֊որ թէկուզ կարգին բանի հասնել, արտակարգի մասին էլ խօսք չկայ։

եւ յարաբերութիւններում այդ մարդիկ էլ չեն կարողանում սպասել, մի քիչ վատ է լինում, թռնում են, չեն լուծում, հեշտ են այլ հեռանկարով գայթակղւում, ու յետոյ կրկին ու կրկին հիասթափւում են ու ունակ չեն լինում կայուն բան ստեղծել։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)