2016-09-01-2181529

կարդում եմ, ասացի կիսուեմ՝

Նախագահ։ Վկայ, դուք ծանօ՞թ էք մեղադրեալի հետ։

Լարիսա։ Ինչպէս կարող եմ անծանօթ լինել, եթէ ես նրա կինն եմ։

Նախագահ (մեղմ)։ Վկայ, դուք չպէտք է մեկնաբանէք հարցերը, պատասխանէք հնարաւորինս յստակ և կարճ։ Քանի՞ տարի էք ծանօթ։

Լարիսա։ Տասնհինգ տարի։

Նախագահ։ Վաղո՞ւց էք ամուսնացած։

Լարիսա։ Նայած ինչպէս հաշուել։ Սկզբում մենք երկու տարի ապրել ենք չգրանցուած։

Մեղադրող։ Այսինքն, անօրինակա՞ն։

Լարիսա (զայրանալով)։ Ասում եմ ձեզ, չէ, որ ոչ թէ անօրինական, այլ առանց գրանցուելու։

Նախագահ։ Մի կառչէք բառերից։ Առանց գրանցման ապրելը, անօրինական արարք է։ Եվ ինչպէ՞ս դա պատահեց ձեզ հետ։

Լարիսա։ Ի՞նչը։

Մեղադրող։ Ձեզ հարցնում են, թե ինչպէս դուք առաջին անգամ սկսեցիք անօրինական յարաբերութիւնները մեղադրեալի հետ։

Լարիսա։ Սովորական։ Ինչպէս բոլորը։

Նախագահ։ Մի ընդհանրացրէք, խօսէք աւելի առարկայական։

Պաշտպան։ Ձերդ պատւութիւն, ինձ թւում է, վկան խօսում է բաւականին յստակ։ Ինչպէս բոլորը՝ նշանակում է, որ եղել են սիրահարուած հայեացքներ, հանդիպումներ լորենիների տակ, սոխակների երգեցողութիւն, սիրուած պոետների բանաստեղծութիւններ, հառաչանքներ, հպումներ․․․

Լարիսա։ Ի՜նչ հիանալի էք նկարագրում։

Պաշտպան։ Տեսնո՞ւմ էք, ուրեմն այդպէս էլ եղե՞լ է։

Լարիսա։ Այո, այո, համարեայ թէ այդպէս։ Ճիշտն ասած, հայեացքներ, լորենիներ, սոխակներ, բանաստեղծութիւններ, հառաչանքներ չեն եղել։ Իսկ հպումներ եղել են։ Մենք ծանօթացել ենք ընկերուհուս ծննդեան տօնին, կողք֊կողքի նստել, և նա սեղանի տակ իր ձեռքը դրեց ծնկիս․․․

Պաշտպան։ Եւ դուք, իհարկէ, տեղն ու տեղը նրան հակահարուած տուեցիք։

Լարիսա։ Այո, ես ուզում էի հակահարուած տալ, իսկ յետոյ վախեցայ։ Մտածում եմ, եթէ հակահարուած տամ, յետոյ միայն այդ հակահարուածով էլ կմնամ։

Մեղադրող։ Տրամաբանական է։

Նախագահ (հետաքրքրուած)։ Իսկ յետոյ ի՞նչ եղաւ։

Լարիսա։ Յետոյ մենք խօսակցութեան բռնուեցինք․․․

Պաշտպան (յուշելով)։ Բանաստեղծութիւնների՞, աստղերի՞ մասին։

Լարիսա։ Դէ ոչ։ Բոլորովին ուրիշ բաների մասին։ Նա ասում է, ինձ մօտ բանալի կայ։ Ընկերս գործուղում է մեկնել, բնակարանը ազատ է։

Մեղադրող։ Եւ դուք, հենց այդ երեկոյեան համաձայնուեցի՞ք։

Լարիսա։ Այո, հենց այդ։ Որովհետև յաջորդ երեկոյեան նրա ընկերը պէտք է վերադառնար գործուղումից։

Մեղադրող (արհամարհական տեսքով)։ Ես այլևս հարցեր չունեմ։

#վոյնովիչ #տրիբունալ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ վոյնովիչ  տրիբունալ