այսօր ինչ֊որ հետազօտութական բլոգ գրառումների էի կարդում հաքեր նիւս֊ում (ոչ թէ համալսարանական հետազօտական, այլ ասենք մարդիկ ոնց են ինչ֊որ բաներ փորձում եղած տեքնոլոգիաների հետ) ու զգացի որ ես փորձեր անում եմ, բայց չեմ գրում դրանց մասին այլեւս։
նաեւ հասկացայ ինչու։
ես դարձել եմ աւելի փակ անձ։ ակնյայտօրէն։
ու ես շատ լաւ գիտեմ պատճառներից մէկը։ պատճառներից մէկը՝ լեզուն է, որով ես գրում եմ։ քանի որ իմ ընթերցողը ինձ սահմանում է։ ուզեմ կամ չուզեմ։
գրել եմ բառարանների մասին, մի քիչ տեխնիկական, բայց՝ ընթերցողին է վերաբերում։
իսկ ուրիշ իմ թեմաներից անիմաստ է պատմել։
ես նոյնիսկ լաւ ծանօթների հետ իմ համար որոշ շատ կարեւոր թեմաներից չեմ խօսում։ այլեւս։ խօսում եմ իհարկէ՝ այն թեմաներից որ իրենց համար էլ են կարեւոր։
նոյն կերպ ինձ սահմանում էր իմ ընթերցողը ԿՄ֊ում, ուր ես գրում էի այն թեմաներով, որ ինձնից սպասում էին, կամ կհասկանային։ արդե՞օք ես վերջանում էի նրանով ինչ էի գրում։
նոյն կերպ ես անգլերէն գրում եմ սփիւռքում՝ այն թեմաներից, որ կընկալուեն։
անհամեմատ աւելի շատ բան այսօր իմ մէջ եմ պահում՝ ոչ թէ անձնական, ոչ թէ չուզող եւ ժլատ լինելուց, այլ դրանք, որ չեն ընկալուի։
հ․ գ․
յիշեցի՝ մի անգամ խոհանոցում ինձ ասացին՝ բա մենք այստեղ սպեկուլյացիաներով ենք միշտ զբաղւում, կատակում ենք, քննարկելով թէ ինչ ես նկարում։ (երբ անցնում եմ գալուց (գնալուց մարդ արդէն չկայ, չեն տեսնում), խցիկը ուսիս է)
դէ ուղարկեցի ինչ եմ նկարում։ արձագանքներ չկային։ մէկը գրեց՝ «քուլ փիքս»։ երեւի աւելի լաւ է աշխատանքի մտնելիս խցիկը պահել ուսապարկի մէջ, որ իզուր հարցեր չառաջանան, ես էլ պէտք չի լինի մտածեմ, ինչպէս դրանց հետ վարուել։
հ․ հ․ գ․
սա իրականում շատ վախենալու չէ։ պահանջարկի բացակայութիւնը վատ չէ, քանի որ չի խանգարում, չի շեղում ուրիշ բաների վրայ։ վախենալու է, եթէ լինի պահանջարկ, որը ստիպի ինձ աւելի շատ գրել ինչ֊որ ձեւով կամ թեմայով։ օրինակ, եթէ ես լինեմ ֆբ֊ում ես կը զարգացնեն իմ այն մասը, որը կընկալուի այն հարուստ շուկայի կողմից, ով ինձ կարող է այսօր լայքը շնորհել կամ չշնորհել։