եկայ մեքենան վերցնեմ, տեսնեմ «դուորնիկների» հետեւը հդմ կտրօն է դրած։ յետոյ աշխատանքի տեղը հարցրի, տեսե՞լ են արհեստաւոր, ով հդմ կտրօն է տալիս։ ասացին, որ չեն տեսել։ վստահութեան մասին խօսք էլ չկայ, նա գիտէր որ ես ստուգող չեմ, ինձ որպէս «մօտ մարդ» ուղարկել էր այս սիրիահայ արհեստաւորի մօտ Աղբաբեան եղբայրներից մէկը․
— վստեչի մոստը անցնում ես, սֆետաֆոր կա։ այնտեղից ուղիղ ես գնում, մէկ, երկու, երեք սֆետաֆոր։ երրորդից մինչեւ չորրորդ հատուածում, նոր զովքի դիմացը բոքսեր են։ աւո֊ն այդտեղ է աշխատում։
մտայ «բոքս», այնտեղ Յարութիւն անունով կապուտաչեայ մարդ էր աշխատում։ նա ինձ շատ ջերմ դիմաւորեց, ինչ֊որ քաղաքակիրթ ջերմութեամբ, ոչ ռաբիս, ոչ լակոտական։
բոքսը տէրերի մասին պատմում էր․ պատին՝ «մենք եղել ենք, կանք, եւ կը լինենք» պաստառ, որին զինուորական շորերով աղջիկներ էին, եւ նինձա֊ներին յիշեցնող սեւ զգեստներով տղաներ։ տեքստի ամենաներքեւում, բաւական մեծ տառերով՝ հրատարակչութեան անունը։ ժպտացի։
նաեւ մի քանի կտորից հաւաքած խաչ կար, որին դասական ուղղագրութեամբ հայր մերն էր գրուած։
Աւոն ինձ ցոյց տուեց իր հաստոցները եւ հում նիւթը։ ես միամտօրէն կարծում էի, որ իրենք պէտք է պահեստամասեր առնեն եւ փոխեն։ պարզուեց, իրենք կարող են ասենք, խլացուցիչ պատրաստել, խողովակներ պատրաստել լրիւ ինքնուրոյն։ ոչ թէ նորոգել, այլ սարքել։
ընդամէնը մի քանի ժամ անց ինձ կանչեցին, որ գամ տանեմ՝ պահեստամասերը իրենք սարքեցին, ներկեցին։
հիմա շատ հաճելի ձայն է հանում, ու հաճոյք է այն վարելը։ ուզում եմ մի հեռու տեղ գնալ։ ։Ճ
#երեւան #վարպետներ #մեքենա #խլացուցիչ #պահեստամասեր