Երբ հանդիպում ենք Դեգնի Թագարդին՝ Ռեյնդի հերոս երկաթուղային բարոնի, նա ճանապարհորդում է երկիրը կտրող գնացքով։ Գնացքը կանգնում է կարմիր ազդանշանով լուսակիրի մօտ, եւ յայտնի չէ, արդեօք այն կարգին է թէ փչացած։ Չնայած նրան, որ գնացքի անձնակազմը զգուշօրէն համարում է որ նրանք պէտք է սպասեն մինչեւ չհամոզուեն, որ երթեւեկելն անվտանգ է, Դեգնին օգտուելով իր դիրքից հրամայում է անձնակազմին քշել, անտեսելով կարմիր լոյսը։ Սա, Ռենդի աշխարհում, հերոս եւ վճռական կապիտալիստի նշան է, եւ բնաւ ոչ այն մարդու, ով իրական աշխարհում բաւական շուտ կը դառնար նման վերնագրերի առարկայ՝ «22 մարդ զոհուել է գնացքի վթարում, որի պատճառը գործնական հանդիպմանը ուշանալ չցանկացող կառավարիչն էր։»։

աղբիւր (անգլերէն)

#անգլերէն #էյն_ռենդ #կապիտալիստ #վճռական #տղայ #հերոս

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)