2015-12-17-1785286

այո, իհարկէ, չի աշխատել սփիւռքը։

իմ համար դա նորութիւն չէ։

ի՞նչ է պէտք սոցիալական հարթակի համար։

— լինել սոցիալական
— լինել հարթակ

լինել սոցիալական նշանակում է՝

կազմել կենսունակ չափս ունեցող համայնք։ ունենալ այլ համայնքների հետ հաղորդակցութիւն։

առաջինը հենց սկզբից էլ մեր մօտ չստացուեց, ու այդ առումով վիճակը անդադար վատանում է, որը գուցէ եւ կանխատեսելի էր։

երկրորդը՝ հաղորդակցութիւնը մասամբ դիասպորա ծա սահմանափակումն է՝ դիասպորա֊ի ամենամեծ թերութիւններից եմ համարում օփենայդի֊ով մեկնաբանելու հնարաւորութեան բացակայութիւնը։
(յուսով եմ ժամանակի ընթացքում կը լուծուի, բայց խնդիրն այն է, որ ամէնն ունի իր ժամանակը, ու այսօր պէտք է լինէր դա, երեկ պէտք է լինէր, ու վաղը լինելը գուցէ այնքան էլ իմաստ չունի)։

իսկ մասամբ՝ այլ համայնքներում օտար համայնքների հետ շփուելու «կուլտուրայի» չկայացած լինելն է, կամ կոմֆորտի գոտուց դուրս գալու ցանկութիւն չունենալը։ օրինակ․ օփենայդի կիրառելու ոչ հնարաւորութիւն կայ (ֆբ֊ն, ծիւիչը չեն տրամադրում), ոչ էլ ցանկութիւն կայ նոյն ֆբ֊ից դուրս ինչ֊որ հոսքի հետեւելու (ասենք ռսս֊ով)։ սա մասամբ իհարկէ հենց այդ ֆբ/ծւ յաջողակ քաղաքականութեան հետեւանք է։

եթէ նախագիծը կենսունակ լինելու համար ենթադրում է որ օգտուող մարդը պէտք է «գիտակցող» կամ «գաղափարական» լինի, ուրեմն նախագիծը չի աշխատիհաւանաբար կեանքի շատ շանսեր չունի։

կամ կաշխատի մի այլ մասշտաբում՝ կարելի է անգլերէն շփուել այլ սփռուած եւ ոչ խիտ բնակեցուած հանգոյցների մարդկանց հետ։ որը մեզնից շատերին (ինձ որ հաստատ) այնքան էլ հետաքրքիր չէ, քանի որ իրենք ունեն լրիւ այլ մտահոգ լինելու պատճառներ, շատ վատ են հասկանում մեր մեզ, մեր ընկալումը, մեր միջավայրը, մեր վիճակը, մեր հոգսերը՝ փաստացի այլ լեզուով են խօսում եւ ուղիղ եւ փոխաբերական իմաստով։

միակ ֆունկցիան որ կարող է կատարել սփիւռքը՝ դա գրառումներ կատարելու եւ պահելու ֆունկցիան է։ եւ գուցէ ընկերոջ հետ պրիւատ կիսուելու ֆունկցիան, որն անիմաստ է, եթէ ընկեր չունես։

այնպէս որ շատ նման է weblog.sh֊ի ֆունկցիային։ գրելու տեղ է, եւ մեկնաբանութիւններ անելն անհնար է։

ինչո՞ւ եմ այդ ասում՝ երեւի նկատի ունեմ, վհատուելու կարիք չկայ, քանի որ վհատուած կարելի էր լինել գրեթէ սկզբից։

գուցէ մի օր մի ծրագրիկ գրեմ, իմ ամէնը սինք անեմ մի այլ բլոգ՝ ուորդփրես կամ գհոստ, կամ այդ նոյն ուեբլոգ․շը, մի այլ բան, կամ թող այստեղ էլ մնայ։

#սփիւռք #ֆունկցիա #սոցիալական_հարթակ #հարթակ #համացանց #շփում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ սփիւռք  ֆունկցիա  սոցիալական_հարթակ  հարթակ  համացանց  շփում