գործընկերներից մէկը պատմում է ինչպէս է թոյն օգտագործում իր «դաչա»֊ի մրջունների դէմ։ ասում եմ՝

— լեւոն խեչոյեանի պատմուածք կայ այդ մասին։
— ո՞վ է նա։
— կարծես գիւղից էր, վերջերս է մահացել, գրում էր երբեմն միստիկ պատմուածքներ, որոնց մէջ շատ կայ դաժանութեան մասին, ու ինձ թւում է դաւաճանութեան մասին յստակ թել կայ իր գործերում։
— դէ մրջուններին սպանելը ես դաժանութիւն չեմ համարում։
— հա՞։
— հա, ես որ փոքր էի, ինչ ասես չէի անում իրենց հետ։ գորգային ռմբակոծութիւններ էի անում, պլաստիկ շշեր էի վառում, ոտքերով մրջնաբոյնը հողին էի հաւասարեցնում։ բիւրեղապակեայ դագաղներ էի սարքում։
— դա ո՞նց։
— դնում ես ապակի մրջունի վրայ ու քարով խփում ես։
շեֆը միջամտում է՝
— փաստօրէն, ինկուիզիցիայի մասին յիշողութիւնները հաղորդւում են սերնդից սերունդ։
նա՝
— հա, ես երեւի նախկին կեանքերիս մէջ նման գործերով էի զբաղուած։

ասաց նա, ով համ պուտինին, համ ստալինին է համակրում, համ հոմոֆոբ է, համ սեքսիստ, համ…

#զրոյց #մրջուններ #դաժանութիւն #դաւաճանութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)