2015-06-17-1508108

Մ․ Ս․ Կարծես դատախազութիւնը շարունակում է վերահսկող գործառոյթներ կատարել։ Վիլկովոյում գործարարը սկսել է լաստանաւային անցում պատրաստել, եւ նրան նամակ է գալիս դատախազութիւնից — ներկայացրէք փաստաթղթեր, ձեր դէմ հնարաւոր վարոյթի համար։ Դուք գիտէ՞ք ինչ գործ է։

Դատախազ․ Իհարկէ այսպիսի բան չկայ։ Բայց, սա, սկզբունքօրէն, դատախազութեան ֆունկցիոնալ պարտականութիւնների մէջ է մտնում։

Մ․ Ս․ Կներէք, դատախազութեան ֆունկցիոնալ պարտականութիւնն է ինուեստորին վախացնե՞լը, երբ որ նա մտնում է։ Սա կոչւում է ռեկեթ, թանկագինս։ Աւազակութիւնը՝ դատախազութեան ֆունկցիոնալ պարտականութի՞ւնն է։

— Տեսել եմ ես ձեր պէս դատախազների։ Բանտում եմ, ի դէպ, յետոյ տեսել…

— (դատախազի թոթովանքն ընդհատելով) Կներէք, սրանք ընդհանուր արտայայտութիւններ են։ Այսպէս գործը չի արւում։ Այսպէս արւում է ռէքեթ, դրամաշորթութիւն եւ կաշառակերութիւն։

— Ժողովուրդը բողոքում է կոռուպցիայից։ Իսկ այդ կոռուպցիան՝ ձեր թղթերից է։

Դատախազ․ Ինքնակալութեան շահերը…

Մ․ Ս․ Այս հեքիաթները ինքնակալութեան շահերի մասին… Ինքնակալութեան շահերը՝ ձեր շահերը չեն։ Եւ երբեք չեն եղել։ Ինքնակալութեան շահը՝ դա գործարարի եւ ինւեստորի շահն է։ Ստեղծել բիզնեսի համար առողջ մթնոլորտ, փոշին սրբել, որ աշխատատեղեր ստեղծուեն։

— Գործարարին պէտք է աջակցել։ Այո, դուք միշտ էլ ֆորմալ ձեւ կը գտնէք, դուք դրա մէջ վարպետ էք, բայց իրականում դա ռէքեթ է։

— Իսկ եկէք հիմա սկսենք դատախազութեան եւ այլ պետական մարմինների ստուգում։ Եւ մենք դա վերահսկենք։ Ու տեսնենք, ով ում կանցնի։

http://a-s-k-e-t.livejournal.com/336356.html

https://www.youtube.com/watch?v=qIpn95ikW-w

#Սաակաշուիլի

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ Սաակաշուիլի