2014-12-26-1212352

գործըկներս ասում է՝

— էսա կազատուենք սիկտիր կը լինենք մի տեղ։

ասում եմ՝

— ինձ հիմա լրիւ անկապ է էս արձակուրդը։ գոնէ ուշ լիներ մի երկու ամիս։ չգիտեմ ինչ անել դրա հետ։ ոչ մի բանի հաւէս չունեմ։

ասում է՝

— քեզ ի՞նչ կայ։ երիտասարդ ես, փող ունես, մեքենայ ունես։ ես քո տեղը լինէի, մի հատ լաւ աղջիկ կը վերցնէի, կը գնայի թիֆլիս։ կամ բաթում։ կամ արցախ։

հոգոց եմ հանում նոյնիսկ սա գրելիս։ ժպտում եմ որ հոգոց եմ հանում։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)