2014-11-30-1174443

ես ունեմ երկու շուն։ երկու գերմանական հովուաշուն։

հիմա ձմեռ է, սենեակում ցուրտ է, ու մէկն ունի ստուարաթղթից մեծ տուփ, մէջն է մտնում, ու քնում։

կամ պարզապէս երբ տուն մարդիկ են գալիս, ու նա իրենց տեսնել չի ուզում։ իսկ միւսը չունի։

այս գիշեր նա էլ «բուդկա» ունեցաւ, իրեն էլ սարքեցի։

չեմ սիրում որ այնպէս է ստացւում, որ ուրիշն է շանը հանում։ ասենք նա միշտ շանը արձակում է, իսկ շունը իրան չի լսում, ու կարող է փողոցն անցնել, վազել։ հիմա նստած անհանգստանում եմ։

շուտ գային, տուփն էլ տեսներ ուրախանար։

#շներ #գիշեր

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ շներ  գիշեր