այնքան տարբեր ընտանիքներ եմ տեսել երեկ։ այն մի մայրը անընդհատ վրաերթում էր որդուն․ ասենք երեխան աւազ էր փորում՝ «էս ի՞նչ ես անում» — «կապած եմ անում» — «յա ծիբե պակաժու կապած անել» — ու շարունակում էր բլբլալ ընկերուհու հետ։ այդ երեխան ահաւոր տխուր էր ամբողջ ժամանակ։
կային պարզապէս չճշնշուած երեխաներ, իրենք լաւ էին, կաշկանդուած չէին, զբաղւում էին, իրար ֆոտո էին անում։ ժպտում էի իրենց նայելիս։
իսկ մմ֊ի երեխան այնքա՜ն հաւէսով էր վազում, թռցնում օդապարուկը, իսկ իր դուստրը ամենաբարձր ու հեռուն է թռցրել իրենին, ու հա ասում էր՝ «մամ, տեսա՞ր»։
այնքան բան տեսայ երեկ իրենց նայելիս։
#օդապարուկների֊օր #արտանիշ