2014-09-12-1018243

ես էլ եմ գրում, բայց ոչ այնքան նրա մասին, որ ազդեցութիւն են թողել, այլ երեւի ինչպիսի ազդեցութիւն։ հիմնականում մանկական կը լինեն։

  1. 20_000 լյե։

Սա ազգային֊ազատագրական պայքարի մասին է, հակակոլոնիալիզմի, եւրոպացիների անունակութեան հասկանալու հնդիկներին եւ նեմո֊ին, եւ իրենց պայքարը, ցաւը։ 0. Յանկին՝ Արթուր արքայի… court֊ում ու Խորհրդաւոր կղզին ուզում եմ մի տողի վրայ դնել։

Սրանք նախ ինժեներների մասին են։ Եւ Յանկին եւ Սայրես Սմիթը կարողանում էին ոչ֊մի բանից ստանալ գործիքներ, գործարաններ, այն մասին է ինչպէս գիտելիքը ու երեւակայութիւնը կարող են նիւթականացնել երազանքները։

Կղզում նշւում է Այրթոնը, Կապիտան Գրանտի զաւակներից՝ շատ հետաքրքիր կերպար է ինձ համար, բայց չեմ կարողանում հիմա բացատրել ինչու։

Յանկին աւելի կարեւոր գիրք է․ այն «կախարդանքի», հաւատքի ու ճարտարագիտութեան, ռացիոնալիզմի անյոյս պայքարի մասին։ Ուր թեեւ ճարտարագէտը կարողանում է ունենալ որոշ հաղթանակներ, բայց, ընդհանուր առմամբ, նա պարտւում է կոպիտ ուժի դէմ, դա մեր ռացիոնալիզմի անունակութեան մասին է պայքարելու այդ բռիութեան հետ։ Շատ ուրախ կարդացւող ու շատ տխուր գիրք է իրականում։

  1. Հեքլբերի Ֆիննի արկածները։

Ասենք այն մասին, որն է ազատութիւնը սպիտակի համար, որն է ուրիշի ազատութիւնը ազատ մարդու համար՝ լաւագոյն դէպքում խաղ, ու ինչպէս Ջիմը, սեւը ընդունում է իրենց, սեւերի մասին ընդունուած սպիտակների կարծրատիպերը ։

Նաեւ այն մասին, ինչպէս տարբերել լկտի սուտասան սրիկաներին լաւ մարդկանցից։ 3. Գիտէք, ուզում եմ Դիւմայի հրացանակիրների գրքերը նշել։

Իրենք տալիս են պրոտեստի, պայքարի, ընկերութեան մասին ինչ֊որ բան։ Այն մասին են, որ մեծերի յիմար խաղերի մէջ մասնակցելով, փոքր մարդիկ միշտ կորցնում են, երբեմն՝ ամենակարեւոր մարդկանց։

երկրորդ գիրքը՝ առաջին իմ իմացած քաղբանտարկեալի մասին է, եւ իր բանտային պայքարի, շուրջօրեայ հանրահաւաքների մասին է, ու ահագին քաղաքականութիւն կայ այդ գրքերի մէջ։

  1. Տիեզերական աւտոստոպշիկների ուղեցոյցը․

Այն մասին է, որ մենք չենք կարողանում օգտագործել մեր հնարած մեքենաները։ Այն մասին է, որ հարց տալուց, պատասխանի մի մասը գոնէ պիտի իմանաս։

Ի դէպ, այդ մասին նաեւ լաւ է ասւում Շեքլիի «պատասխանիչ» պատմուածքում, ես այդ երկու համակարգիչը համեմատել եմ մի գրառման մէջ, հիմա չեմ գտնի։

Ու իհարկէ այն մասին է, ինչպէս են ընտրւում նախագահ, ու ինչպէս են ստորագրում կարեւոր թղթեր (love and kisses, zaphod.) Այն մասին է, ով է ի վերջոյ ղեկաւարում տիեզերքը, ցրուած համակարգչի եւ իր հետ զրուցելու մասին, եւ դիւանների կարեւորութեան մասին։

Այն մասին է, որ 1֊ին կետիս մէջ նշուած ինժեներների մասին գրքերը ճիշտ էին, քանի որ սովորական երկրացին մեր քաղաքակրթութիւնից մաքսիմում ստանում է սենդուիչ պատրաստելու գիտելիք ու այլ բան չի կարողանում անել, ի տարբերութիւն այդ գրքերի ինժեներների։ Այսինքն յոյս այլեւս չկայ։

  1. Անասնաֆերմա եւ 84։

Այն մասին է, որ մինչեւ մենք անգրագէտ ենք, չենք կարդացել պատուիրանները, մեզ միշտ կը խաբեն ու կը վերահսկեն ու կաշխատացնեն ու կը մորթեն։

84֊ը այն մասին է, ինչպէս մենք իրականում չգիտենք Մոսկւայի ահաբեկչական ակտերը ո՞վ է արել, ահաբեկիչնե՞րը թէ՞ ԿԳԲ֊ն։ Այն մասին է, ինչպէս հիմա բոլորը հաւատում են, որ սեւը սպիտակ է, քանի որ կուսակցութիւնը այդպէս է ասում։

Այն մասին է, որ անցեալը վերահսկելով իրենք վերահսկում են ապագան՝ իսկ դա եւ աֆրիկեանների շէնքն է, եւ «եդինի ուչեբնիկ իստորիի»֊ն է։

  1. Ֆրոմի սաղ գրքերը, բայց երեւի շատ կարեւոր է «Յոյսի յեղափոխութիւնը» — մեգա մեքենայի մասին, որի մէջ մենք ապրում ենք, ու հպարտանում ենք մեր վինտիկ լինելով։ Բաց բերաննով ծտերի ձագերի պէս սպառելու մասին է, երբ ինքներս մեզ հետ մնալ չենք կարողանում ու պիտի շտապելով առանց մարսելու կուլ տանք տեղեկատւութիւն, ու նայենք խելախօսների էկրաններին։

Ու այն մասին, ինչեր չենք անում որ ազատ չʼլինենք։ Այդ ազատութեան վախի մասին։ Երբ ես կարդում եմ նրան, միշտ ռացիոնալիզմի լիցք եմ ստանում։

  1. Մանկական գրքերից, կարծես իմ ամենաառաջին կարդացած պատմուածքն էր՝ Շերլոք Հոլմսի Նապոլեոնի բիւստի մասին պատմուածքը։ Այսինքն՝ Շերլոք Հոլմսի արկածները։

Կրկին՝ ռացիոնալ լինելու, պաշտօնեաների յիմարութեան, փառքի անպէտքութեան, ու խելացի մարդու մասին ոգեշնչող պատմութիւններ։

Դրանից յետոյ ես ամէն տեղ պարապում էի, փորձում էի մարդկանց մասին տեղեկատւոթիւն ստանալ մանրուքներից։ Հիմա էլ եմ դրանով տարուած։

8․ Պողպատէ առնետի մասին երեւի ասեմ։ Նենց չի որ շատ լաւ գրքեր են, բայց շատ է դուրս գալիս այն, ինչպէս է նա ամէն ինչ մտածել ու կանխատեսել։ Սա շատ կարեւոր գիծ է, որն, ասենք չուներ Բրազիլի ԱյԹի մասնագէտը։ Ասում են, Ասանժը, երբ փոքր էր, պողպակէ առնետի նիքով էր պտտւում, եթէ այդպէս է, ես չեմ զարմանում։

  1. Վինի Թուխը եւ բոլորը֊բոլորը։

Ինձ թւում է սա երեխաների գիրք չէ։ Իրենք չեն հասկանայ այս գրքի ամբողջ հմայքը։ Պէտք է մեծ տարիքում կրկին վերընթերցել։ Շատ քուանթային է։

  1. Ռոբերտ Անթոն Վիլսոն։ Քուանթային հոգեբանութիւն, Պրոմեթեւսը, իմ կեանքը մահւանից յետոյ, եւ այլն։

Սպանիչ զարգացած, կիրթ, ամէն ինչ փորձած, իմացող, ու ռացիոնալ մարդու սպանիչ գործեր են։ Ահագին ազդել են, հիմա չեմ կարող յստակ ասել ինչպէս, քանի որ շատ զանազան կերպ։ Պարզապէս «մասթ ռեդ», շատ շատ շատ կարեւոր գրքեր են։ Հավ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)