2014-09-10-13109

ասենք պարզ է, որ ընկալողը ազդում է ասողի վրայ։

ուզում ես այնպէս ձեւակերպել, որ ճիշտ հասկանայ։

կամ որ հասկանայ։

երբեմն այնքան է ազդում, որ սկսում ես լրիւ այլ բանի մասին պատմել, քանի որ այն ինչով ուզում ես կիսուել մէկ է չի հասկանալու։ կամ պէտք է նրան պատրաստել երկար, իսկ դա արդեն բռնութիւն է, ու պէտք չէ մարդկանց բռնանալ։

իսկ առանց սպառման շուկայի ընկալողի բարդ է արտայայտուելը, արտայայտելը հենց այն, ինչ ուզում ես արտայայտել։

Ապա փնտրում ես նոր սպառող, եթէ ոչ տարածութեան, ապա ժամանակի մէջ։

Անցեալ գնալու ձեւը դեռ չենք բացայայտել, իսկ ապագայ կարծես թէ շարժւում ենք։

Իսկ ո՞րն է ապագայի սպառողը, ով գուցէ քեզ կարդայ։ Կարելի է նրան պատկերացնել։ Ու նա դառնում է քո երեւակայական ընկերը։ Ինչպէս կʼուզես, կը պատկերացնես։

Այնպէս որ էլ աւելի մեծ շանսեր կան, որ ապագայի մարդը քեզ չի հասկանայ։

Արդեն հիմա, եթէ դիմագրքի պատով մի քանի ամիս հետ գնալ, լիքը բան հասկանալի չէ։ Քանի որ համատեքստին կամ ծանօթ չես, կամ մոռացել ես։

Իսկ ապագայի մարդու համար այսօր գրածը էլ աւելի անհետաքրքիր կը լինի, քանի որ մեզ քիչ թէ շատ հետաքրքրում են մօտիկ թեմաները։ Իսկ այսօր արդեն դրանց հոսքն այնքան մեծ է, որ ոչ ուտել, ոչ մարսել կը լինի։

Ապագայի մարդը ինչո՞ւ պիտի պեղի, հնէաբանութեամբ զբաղուի, կամ պեղած հանածը հասկանայ։

Իրականում, կարեւորը լաւ բան անելն է։

Որ ինքդ իմանաս, որ լաւ բան ես արել։ Իրօք լաւ բան։

Ու դրանից ահագին բաւականութիւն է գալիս։

Յետոյ ոչ մի բան չի լինի։ Երբ դու փողոցով ես քայլում, ու ոչ մէկ չի համարում, որ ասենք լաւ տեսք ունես, բայց դու գիտես, որ լաւ տեսք ունես, դա նման վիճակ է։

Կարեւորը իմանալ որ դու լաւ գործ ես անում։ Իսկ գնահատողը դու ես, գնահատող սպասելն իզուր է։

Պարզապէս, ինչպէս Սատանիկը գրել է, մենակութիւնը այն է, որ կարդացածովդ չես կարող կիսուել, ասենք այո, երբ գրածովդ էլ։ Չես կարող, ահա։ Դա պէտք է ընդունել, որպէս տուեալ։

Կամ գնալ էփլ։ Կրկին անցայ դրան։ Երբ մարդիկ դատարկ են, ինչ֊որ մեծ բան են չէ՞ փնտրում, որ իրենք կպնեն, իմաստաւորուեն։ Ասենք պատրիոտիզմ, մեծ պետութիւն, ընտանիք, պապա֊մամա զգալ, թաղման ռեժիսոր, շիստյորկա, կորպորացիայում աշխատել։

ու տենց

Հ․ Գ․ մի տասը տարի առաջ մի բան էի արել, որ ինձ պէտք էր։ չէի գրել այդ մասին, ինչպէս եմ արել, քանի որ ընկալումը պատկերացնում էի։ Մաքս գրէի որ օգտուեն։ Բնական է, չեն օգտուել։ Ոչ մէկ, բացի նրանցից, ում անձամբ ցոյց եմ տուել։ Քանի որ նրանց համար, ում անձամբ գիտես, պատրաստ ես աւելի շատ անել, քան այլ մարդկանց համար։ Այսինքն, եթէ առցանց ծանօթները փորձէին, չʼհաւանէին, դա մի բան է, շատ հանգիստ քեզ կը զգայիր, իսկ երբ չեն էլ փորձի, ու գիտես, որ չեն փորձի, դա լրիւ այլ զգացողութիւն է։

տաս տարի անցաւ, ես հրապարակեցի մի բան։ ու տենց։ տասը տարի որ անցնի, դա կարդացո՞ղ է լինելու։ քոմոն։

պարզպապէս ինձ է հաճելի։ իսկ հրապարակելը ինչ֊որ իմաստ ունի։ չգիտեմ դեռ ինչ իմաստ, բայց ունի։

Վարպետը՝ Մարգարիտայի վարպետն ասում էր, որ կարեւոր չէ, կարդացած է գործը, թէ չէ։ Կարեւորը որ գրուած լինի։ Նու որ գրուած լինելը անհրաժեշտ պայման է, որ կարդան, դա պարզ է։ Բայց կարդացողն էլ է կարեւոր, ինձ թւում է։ Չէ՞ որ իրան նկատի ունենալով ես գրել, թէ չէ գուցէ այլ ձեւ էիր գրելու։