ասք Ռենդ կարդալու մասին

Հիմա Ռենդ եմ կարդում, ու … չեմ համաձայնւում իր հետ։ ։ճ

նոկիայով եմ գրում, երեւի կոկիկ տեքստ չի լինի։

Օրինակ, ասում է՝

նրանք, ով նախընտրում են չմտածել եւ չաշխատել, կարող են (որոշ ժամանակ) գոյատեւել, գողանալով ուրիշի արտադրածը»։

այս արտադրածը ո՞նց է սահմանւում։ սրանից առաջ գիւտարարների մասին է գրում։ իմ մօտ հարց է ծագում, եթէ մէկը հորինել է կոշկակարութիւնը, արդե՞օք նա պէտք է դառնայ միակ կոշկակարը եւ մնացածը միայն իր վարձու աշխատողներն են լինելու։ Կամ հեծանիւը։

բա որ ուրիշը միաժամանակ մտածի դա՞։ կամ արդե՞օք կապ ունի, միաժամանակ թէ ոչ։ եթէ մէկը գիւտ է արել, դա չի նշանակում, որ միւսը չի կարող անկախ առաջինից այդ գիւտն անել։ ապա, եթէ գիւտերը չենք ֆիքսում մէկի հետեւից, ո՞րն է իր օգուտը։ եթէ նա կարող է օգտագործել իր գիւտը ճիշտ այնպէս, ինչպէս եւ բոլորը, ապա նա չի ստանում առանձնապէս ոչ մի օգուտ։ բացի փառքից։ ըստ Ռեյնդի, փառքը քիչ է։

բացի դրանից, մենք գիտենք որ գիւտերը դատարկ տեղից չեն ստեղծւում, ստեղծւում են այլ գիւտերի, գիտելիքի հիման վրայ։

ու անհնար է ստեղծել հեծանիւ, եթէ անիւը մինչ այդ յայտնագործուած չէր։

աւելին, անիմաստ է սահմանափակել գիտելիքի մատչելիութիւնը, քանի որ ապա չի լինի զարգացում, բոլորը զբաղուած կը լինեն հեծանիւ հորինելով։ եթէ առաջին հորինողը չասի, որ միայն իրեն վճարելով է կարելի հեծանիւ պատրաստել։

այսինքն, արտադրանքի համար փող ստանալը՝ լինի դա հեծանիւ, սենդւիչ կամ ծրագրի պատճեն, վատ չէ պրոգրեսի համար։ վատ է դառնում այն պահից, երբ ասում ենք՝ ես եմ յօրինել հեծանիւը, սենդւիչը, ալգորիթմը, դու չօգտուես։ ինչո՞ւ չօգտուեմ։

ես կարծում եմ, որ ազատ աշխարհում խելացի մարդիկ միեւնոյնն է ունեն առաւելութիւն։

նախ, կարեւոր է իրականացումը։ ինչքանո՞վ եմ լաւ կարողանում կօշիկ կարել, սենդւիչ պատրաստել, այսինքն ուրիշի միտքը կոմպիլյացիա անել։ նոյնիսկ կօշիկի արտադրութիւնը բնաւ պարզ բան չէ։

յետոյ էլ, ամէն մէկը չի կարող լաւ օգտագործել մինչեւ իրեն ստեղծուածը։ ես բազմաթիւ օրինակներ գիտեմ, տեսնում եմ, որ մարդն ասենք գրադարան կոմպիլյացիա անել չի կարող, կամ, ինչի մասին ենք խօսում, արդեն իսկ կոմպիլյացիա արած եւ դոկումենտացուած գրադարանը օգտագործել չի կարողանում։ ինչի՞ մասին է խօսքը։

եւ վերջապէս, ով է իրականացնում առաջինը։ բնական է, որ առաջին սենդւիչ սարքողը առաւելութիւն ունի շուկայում որոշ ժամանակ։ չամ կասկածում, որ էփլը առանց պատենտաւորելու էլ կունենար առաւելութիւն։

տեսնում ենք, ինչ լաւ իրականացում է, ու տեսնում ենք, որ իրեն են հետեւում մնացածը, իսկ հետեւողը միշտ հետ է։ չի կարող առաջ լինել։ իսկ ինչի, էփլը չի՞ օգտագործել ուրիշի գիւտերը։ երեւի 99%, եթէ ոչ աւելին ուրիշի գիւտն է։ պարզապէս լաւ է իրականացրել։ ու էփլը քննադատելիս ես երբեք չեմ ասել, որ վատ են իրականացրել, միշտ խօսել եմ իրենց վիշապային վերաբերմունքի մասին, որ օգտուողների եւ դեւերի ազատութիւնն է սահմանափակում։

կարճ ասած, չեմ կարողանում համաձայնուել Ռեյնդի հետ։ շատ լաւ է գրում, բայց չի համոզում։

նաեւ, նա բաժանում է մարդկանց խելացիների ու չխելացիների։ լաւ, դա ոչինչ, ես էլ եմ բաժանում։ դա չէ հարցը։ ես միշտ յիշում եմ, որ մարդը պէտք է ունենայ զարգանալու հնարաւորութիւն։ ինքս զգալի առաջընթաց եմ ապրել համացանցի շնորհիւ, համացանցը մեր հնարաւորութիւնները հաւասարեցնում է, զարգանալու հնարաւորութիւնները։ երբ փատճենաշնորհի տերերը չեն խանգարում։ իսկ դրանից յետոյ, երբ բոլորը ունենան զարգանալու հնարաւորութիւն, մենք կարող ենք տեսնել, ով է միայն պոռն նայել, իսկ ով է կարդացել ու սովորել։

նաեւ, ես չեմ տեսնում, որ կապիտալիստական արդի համակարգը պաշտպանում է, կամ առաջ է տանում ինժեներներին, գիւտարարաներին։ ես տեսնում եմ, որ ասենք պատճենային մեքենայի յօրինողը բաւական էժան վաճառել է իր պատենտը քսերոքս ընկերութեանը։ եթէ չվաճառեր, իրենք իրենց նախագիծը կʼանէին, ու նա առանձնապէս տարբերակ չուներ։ նա չէր կարող ինքնուրոյն կազմակերպել արտադրութիւն։ իսկ այ ջոբսն ու վոզնեակը արդեն այդ շանսը ունէին, քանի որ լրիւ նոր ոլորտ էր բացւում, ուր բիզնեսը լաւ չէր կողմնորոշւում, ու պէտք էր ներդերին մի քիչ լաւ նայէին։ միայն որոշ ժամանակ։ վոզնեակը շատ շուտ լքեց էփլը, իսկ ջոբսին ստիպեցին գնալ, ինչպէս գիտենք։

ու տենց