Յիշո՞ւմ էք, որ Վաթսոնը Հոլմսին ասում է՝ ախր դու այդքան լաւ հասկանում ես այդ ամէնից, քեզ բռնել չէր լինի, եթէ յանցագործ դառնայիր, Հոլմսն էլ պատասխանում է, որ անհնար է ամէն ինչ կանխատեսել, եւ յանցագործը միեւնոյնն է վրիպում կʼանի, որի հետեւանքով նրան կը լինի բռնել։
Փաստօրէն, Հոլմսն այստեղ հաքեր է, ով խոցելիութիւն, վրիպակ է փնտրում։ Յանցագործի պաշտպանութեան մէջ։ Ու անշուշտ հնարաւոր է եւ լաւ խճճել յանցանքը, ինչպէս եւ, ասենք թուային պաշտպանութիւնը լաւ կազմակերպել, բայց կատարեալ պաշտպանութիւն, կամ անվտանգութիւն չի կարող լինել։ Ամէն փականն ունի իր բացելու ձեւերը, հարցն այն է, ինչքան է բարդ դա, ու արդե՞օք արժի դրանով զբաղուել։
Ու այն, որ ոչ բոլոր դետեկտիւներն են Հոլմս, ինչպէս նաեւ ոչ բոլոր հաքերները տալիս է եւ պաշտպանուած լինելու հնարաւորութիւն։ Այլ խօսքերով, եթէ ձեր կայքը չեն ջարդել, նշանակում է, ոչ մէկ դրանով բաւական լուրջ (կամ ձեզնից լուրջ) չի զբաղուել։
Ինչ վերաբերում է անձնական տուեալների պաշտպանութեանը, կրկին՝ հնարաւոր է բաւական լաւ պաշտպանուած լինել, բայց միշտ պէտք է գիտակցել, որ դա կատարեալ պաշտպանութիւն չէ։ Պարզապէս գործող կարող է լինել որոշ դէպքերում։ Իսկ այդ որոշ դէպքերն լաւ հաշուարկելը օգտակար է առողջութեանը։
Դա նաեւ նշանակում է, որ «անտեսանելի ճակատի մարտիկները», «դիւանային մարտիկները», այն տասնմէկ ռուբլի ութսուն կոպեկ վաստակողները, իրենք չպէտք է սպասեն լիւստրացիան կը լինի թէ չէ, իրենք անհամեմատ աւելի հեշտ կը բացայայտուեն, այդ օրը հեռու չէ։ ։Ճ