2013-09-15-12329

ես մտածում եմ, որ Մասլոուի բուրգը գուցե եւ գործում է մարդկանց մեծամասնության համար, բայց հնարավոր է դրանից դուրս լինել։

բանական էակը պետք է կարողա դուրս լինել, պետք է կարողանա թքած ունենալ խմբի հավանության վրա, պետք է կարողանա ստեղծագործության իր գագաթնակետին հասնի առանց նախորդ աստիճանների նախապայմանների։

ընդամենը մի հարց է մնում, ո՞ւմ համար ապա ստեղծագործել։

միայն ինքդ քո, բայց դա նշանակում է, օրինակ, որ ցանցում աշխատող ծրագիր գրելն անիմաստ է, քանի որ դա միայն քո համար չէ։ դա նշանակում է, որ այն քո ծրագիրը սիրունացնելը անիմաստ է, քանի որ քեզ այդպես էլ է հարմար, դու կարողանում ես դրանով օգտվել, ու քեզ հեչ պետք չէ որ ուրիշները չեն կարողանա, քանի որ իրենց էլ պետք չէ։

ու չեք ունենա ասենք չգիտեմ, այսինչ գործը։ մեկ է բացի ինձնից այն ոչ մեկին պետք չէր։

միայն ես էի օգտվում, քանի որ բոլորին մեկ է այն, ինչ ինձ համար կարեւոր է։ կօգտվի միայն նա, ում վզին ես կապեմ։ իսկ ինձ պետք չէ ոչ մեկին ստիպել, որ իմ հետ այս եղանակով շփվի։ ավելի լավ է առհասարակ չշփվել, քան մի հատ էլ խնդրել, համոզել, բացատրել, որ այսպես, ասենք, սենց առավելություններ կան։

եթե մարդը չի տեսնում ինքը, ի՞նչ բացատրես։

ո՞ւմ համար գրես։