2013-09-07-351892

— Գիտե՞ք ինչ, Եվրամիությունը մեզ չի սպառնում, մեզ զոռով չի ստիպում մտնել: Դա պետք է լիներ մեր կամովին ընտրությունը

Մենք հիմա նախընտրել ենք կոռումպացված, ասիական միապետական համակարգ: Եւ չենք ուզում այդ համակարգից դուրս գալ, որտեղ հայտնվելու ենք մի կոմպանիայի մեջ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի հետ, վաղը այնտեղ կմտնեն Ուզբեկստանը, Տաջիկստանը... Մենք պիտի հասկանանք ինչ արժեհամակարգի մեջ ենք ուզում լինել: Մենք եվրոպական համակարգը բերեցինք, հավասարեցրինք միայն միասեռականների հարցի հետ` աղավաղելով ամբողջը: Կարծեք թե ամբողջ եվրոպական արժեքները միայն դա էր, որը բացարձակապես արժեք չէ:

http://www.armtimes.com/44144

#հայաստան #մաքսային֊միություն #ազատություն #անկախություն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ հայաստան  մաքսային֊միություն  ազատություն  անկախություն