Մի հատ էլ մեկնաբանություն՝
ասենք՝ Չոմսկուն) թույլատրվում է սրտներից ինչ գալիս է, ասել, բայց ոչ ավելին։
դա էլ քիչ չէ։
ավելին, դա շատ կարեւոր է։
ես բնավ չեմ ուզում բառերին կպնել, բայց ո՞նց չասեմ ֊ «ոչ ավելին» ֊ դե մարդու սրտից ինչ գալիս է, ասում է, ավելինս ո՞րն է։
դա այն մասին է, որ ով ուզում է նրան լսել ֊ լսում է, ու ձեւավորում է իր կարծիքը։
քարոզչության մասին․
ինձ դուր չի գալիս այդ բառը։
մենք ունենք օբյեկտիվ իրականություն, ու դրա մեկնաբանությունները։
ինձ դուր չի գալիս ինչպես է աշխատում «Ամերիկայի Ձայնը», օրինակ։ Շատ վատ է աշխատում։ Շատ էժան։ Ինչպես նաեւ ռուսական իշխանական մամուլը։
Դա՞ է քարոզչությունը։
Ակնհայտ է, որ համայնքներն ունեն իրենց շահերը, ու ակնհայտ է որ մեր, օրինակ շահերը, թույլ չեն տալիս մեզ որոշակի դիրքորոշում զբաղեցնել։ Օրինակ՝ ես կարծում եմ, որ ազգային պետությունները ընդհանուր առմամբ լավ են։ Ես ընդհանուր առմամբ կողմ եմ ազգային ազատագրական պայքարին, ու կարեկցում եմ այն ազգերին, որ չունեն պետականություն։
Դա նշանակում է, որ ես կարեկցում եմ չեչեններին։ Դա չի նշանակում, որ ես ուզում եմ, որ նրանք ունենան պետություն, քանի որ ներկա աշխարհի զարգացման, կամ, ավելի ճիշտ, չզարգացման պարագայում, դա իմ համայնքին, այսինքն եւ ինձ, փաստ չէ որ լավ է։
Ես կարծում եմ, որ պարզապես կարելի է ազնիվ լինել ինքդ քո առաջ, այսինքն մենք բոլորս էլ պետք է ազնից լինենք, ու երբ գրում ենք ինչ֊որ բան, քարոզչություն չանենք, այլ գրենք այն ինչ կա, այն ինչ մտածում ենք։
Այսպես է ֊ այսպես է։ Արդարը սա ենք համարում, բայց այս պահին մեզ ձեռք չի տալիս, օրինակ, ապա այդպես էլ գրենք։ Մենք պաշտոնյաներ չենք որ քարոզչությամբ զբաղվենք կամ ոչ ուղիղ խոսենք ֊ մենք մատյաններում գրում ենք, ստեղ լրիվ այլ դաշտ է։
Դաշտ, որը կարող է լինել անկեղծ, առանց քարոզչության։
Ու ինձ այդ քարոզչությունը, այսպես ասած, «դոստալը»։ Դա չի նշանակում պետք չէ գրել քաղաքականության մասին, դա մեր կյանքի մասերից է, որից, ես կասեի հիմար կլիներ հրաժարվել։ Ես ասում եմ որ արտահայտվելը մի բան է, քարոզչությունը ֊ այլ, ու որ ես այդ քարոզչությունից հոգնել եմ նույնպես, ինչպես ես հոգնել եմ «գլամուրի» մանիպուլյացիաներից, օրինակ։ Որովհետեւ քարոզչությունը ինքնին մանիպուլյացիա է։ Իսկ Խոմսկին մարդ է, ինքն իր համար արտահայտվում է, իր կարծիքն է հայտնում։ Ես երբեմն համաձայն եմ, երբեմն՝ չէ։
Հիմա դու կասես բավական զարգացած չէ հասարակությունը դրա համար ֊ իսկ ես կարծում եմ, որ մարդկանց պետք չէ դնել հիմարների տեղ։ Որովհետեւ հենց հիմարների տեղ դնելով են զբաղված հեռուստատեսությունները, ու սերիալ նկարողները, իսկ մարդիկ իրականում, ինչքան էլ անկիրթ չլինեն, անհամեմատ ավելի լավն են, քան իրենց մասին մտածում են։
ինչ֊որ սենց։