2012-12-23-11404

ուրեմն, արմաելոն գրել է կրթության մասին, ես էլ [մեկնաբանել

եմ]2։

ուրեմն, առաջինը ֊ բուհերը առհասարակ, ոչ միայն հայկական բուհերը, ու երեւի թե հենց ոչ հայկական բուհերը ֊ զբաղվում են գիտությամբ, հետազոտություններով։

դա պարզապես պետ․ պատվեր է, կամ ինչ֊որ տեղից պեղած փող։ դժվարությամբ պեղած։

իսկ արդյունաբերության եւ գիտության մեջ բավական լայն ճեղք կա։ նու առնվազն ինֆորմատիկայի պարագայում։

արդյունաբերությունում աշխատում են ոչ գիտական ձեւերով, իսկ գիտության մեջ երբեմն արհամարհում են արդյունաբերության մեջ կիրառվող գործիքները։

այն որ գործ կա, իսկ աշխատող չկա ֊ այո դա էլ կա։

այնտեղ ուր ես աշխատում եմ կադրերի լուրջ խնդիր կա ֊ նորեկները բնավ չեն համապատասխանում մեծերի որակին, ու երեւում է որ երբեք էլ չեն ձգվի, չեն համապատասխանի։

գործազրկութուն էլ կա։

ու մեկը մյուսի պատճառն է, արատավոր շրջան է։

այսինքն այն որ գործազրկություն կա ստիպում է մարդկանց գնալ, իսկ քանի որ գնացել են, այն ժամանակ, երբ աշխատանք կա, արդեն չկա մասնագետ։

որովհետեւ մեր տնտեսությունը կառուցված է սեփական ժողովուրդը կողոպտելու, ոչ թե ազատ ձեռնարկատիրության, օրինակ, վրա։ մեզ կերակրում է մոլիբդենը, ոչ թե լիքը անկախ նախաձեռնություններ։

բայց ասածս որն էր ֊ բուհերը միշտ չէ որ պետք է շուկայի պահանջարկին հարմարվեն, ու տան այնպիսի գիտելիքներ, որ շուկայում պետք լինի մարդուն։ շուկան ֊ շուկա է մնում, իսկ բուհը կա եւ շուկայական, եւ ոչ շուկայական համակարգի պարագայում։

բուհը տեսականորեն ավելի վեհ է քան շուկան, ու տենց բաները։

հիմա երկրորդ մասը ֊ կրթության որակը։

բուհը չի, եւ չպետք է տա այնպիսի գիտելիքներ, որ ուսանողը անմիջապես ավարտելուց հետո գնա, եւ ընդունվի, այն էլ ցանկացած տեղ։

նախ կան մարդիկ տարբեր հետաքրքրություններով, բնավորությամբ, ու նրանց տարբեր աշխատատեղեր են պետք։ ասենք մեկը սիրում է ինտերֆեյսներ նկարել, իսկ մեկը դրայվերներ գրել։

հետո, բուհը տեսականորեն պետք է սովորեցնի ոչ թե գործիքներ, որոնց իմացությունը պետք է արտադրությունում, ու հաճախ չի էլ կարող ունենալ այդ գործիքները, այլ ընդհանուր զարգացում, մասնագիտական մտածողություն։ այսինքն օրինակ ֊ ծրագրավորել իմանալ, ոչ թե այս կամ այն լեզուն իմանալ, կամ միջավայրը իմանալ։

գուցե հեշտ չէ իմ ասածը այլ ոլորտների վրա պրոեկտել, ու այնպես չէ որ ես հույս ունեմ որ մեր կրթությունը շատ լավն է, այն կարծես թե վիտրինայից, հայտարարություններով է լավը ֊ օրինակ առարկաների ցանկով, բայց, երեւի ոչ իրականությամբ։

ամեն դեպքում դա չէ խնդիրը։

խնդիրը այն է, որ կան մարդիկ, ով սպասում է որ իրենց ուսուցանեն։

ու նրանք գուցե կսովորեն այն ինչ իրենց կսովորացնեն։ իսկ հետո նրանք ասում են ֊ տեսեք ինչ լավ ենք սովորել, զուբրիտ ենք արել, իսկ հիմա գործ չենք գտնում։

ու նրանք ունակ չեն ինչ֊որ բան սովորել որովհետեւ հետաքրքրված չեն, ու նրանց հետաքրքիր չէ ինքնակատարելագործումը կամ զարգանալը։

ու դա արդեն խնդիր է։ ոչ թե բուհի գիտելիքները։

որովհետեւ բուհի գիտելիքները ինչքան էլ լինեն, նրանք չեն կարող լիովին համապատասխանել պահանջին, եւ պետք էլ չէ որ համապատասխանեն։

կարեւորը այն մարդիկ են, ով գնում սովորում է, ստանում է , անշուշտ կարեւոր գիտելիքներ, բայց դա դետալ է իրենց մասնագիտական անձնական ճանապարհին։

բոլորը ուրույն են, չկա մի ոլորտից երկու նման մասնագետ։ ինչքան իրար նման են նոր ավարտած ուսանողները այդքան վատ։ ապա նրանք չունեն հետաքրքրություններ, ու սովորել են միայն այն ինչ իրենց տվել են, չեն խորացել մեկը մի, մյուսը այլ ոլորտի մեջ։

իսկ աշխատանքի տեղում պետք է խորացած մարդ։

կամ մարդ, ով կխորանա։

դե նայած տեղ, իհարկե կան տեղեր ուր պետք է հիմար մարդ ով քիչ փող կուզի ու երբեք չի խորանա, բայց ես այդ տեղերի մասին չեմ։

այսինքն ես կարծում եմ որ այդ խնդիրը ֊ կրթության խնդիր չէ ֊ հասարակության խնդիր է ֊ հասարակության, որը բնավ հետաքրքրասեր ու խորացող չէ։

ու որի համար զարգացման խթան է հանդիսանում աշխատանք գտնելն կամ փող աշխատելը ֊ փող աշխատելու եւ աշխատանք գտնելու համար պետք չէ առանձնապես զարգանալ, իրենք էլ առանձնապես չեն զարգանում։

իսկ եթե մարդը ինչ֊որ բանի մեջ է խորացել, որի պահանջարկը չկա ֊ նա կարող է ստեղծել այդ պահանջարկը ինչ֊որ նոր բան ստեղծելով։ դա իհարկե ազատ ձեռնարկատիրության առկայության դեպքում։

ես կարծում եմ որ ոչ միայն իմ համար ֊ այլ առհասարակ փողը զարգացման մոտիվ չէ ֊ այլապես բոլորը դրան շատ կձգտեին ու մենք կապրեինք շատ հավես աշխարհում ու շրջապատված կլինեինք մեկը մյուսից հետաքրքիր մարդկանցով։

իսկ հետաքրքիր մարդիկ գնում հավաքվում են Նյու֊Յորքում, որը շատ ցավալի է, քանի որ նրանք իրենց անկապ են զգում չխորացողների մեջ, իրենք ոչ մեկին հետաքրքիր չեն, ու տենց գնում են, որ իրենց մի քիչ գնահատված զգան։

ոչ մեկին պետք չէ որ հարեւանը ասի ֊ իմ հարեւանը դասախոս է, կամ այ այսպես թուղթ է գրել ֊ իրենց ավելի հավես է որ իրենց մասին բան չասեն, բայց նրանք հնարավորություն ունենան սուրճ խմելիս, ինչ որ սովորական վիճակում, կենցաղային, այդ կամ այլ թուղթը քննարկելու։

ինչ֊որ տենց։

ու տենց