2012-09-11-10369

մեկնաբանությունս այս տեքստին՝

ես զուգահեռ կանցկացնեի Վուդի Ալենի ֆիլմի հետ, կեսգիշերը Փարիզում։

Երկու տեղ էլ մարդիկ գնում են այնտեղ, որի մասին իմացել են, բայց չեն եղել։

Երբ ինչ որ բանի մասին իմանում ես՝ կարդում, լսում, այն էլ լավ բաներ ես իմանում, դա ռոմանտիկ է։ Դա գրավում է։

Գուցե նրանից է, որ մենք բոլոր մանրուքները չգիտենք։ Մի տղա կար, սցենարիստ էր, իր սցենարը փրոմոթ անելու համար նստեց, իր Մակ֊ի վրա ինքը հոլովակ սարքեց, պիլոտ տարբերակ։ Դեռ իննսունականներին։ Կարծես, այդ հոլովակը կոչվում էր shapemaker բայց այժմ այդ բառով էլ բան չի բերում։

Նա գրում էր, որ իր համար բացահայտում էր, երբ լուսավոր էր անում պատկերը, ու ամեն ինչ երեւում էր, ինչ էլ չէր մտածում, շատ առօրեական էր այն թվում, ոչ մի պոեզիա։ Իսկ երբ մթացնում էր, ու դետալները չէին երեւում, լրիվ սայնս ֆիքշն էր, քանի որ ուղեղը ինքը սկսում էր պատկերացնել այն, ինչ չէր տեսնում։

Գուցե այդ պատճառով էլ է գրավում «Մեմֆիսը» որպես հավաքական կերպար։

Ու այո, տարբեր մարդիկ տարբեր ռեակցիա ունեն իրենց տեսածին, որը որ այնպես չեն պատկերացրել։ Մեկը կհիանա, մեկը կհիասթափվի։

Մի բան էլ, երբ արդեն ջանք ես թափել, հասել ես, իսկ եթե դա ընդամենը Մեմֆիս գնալ տեսնել չէ, այլ էմիգրացիա է, շատ բարդ է հետ գնալ։

Ու ինքդ քեզ սկսում ես համոզել, արդեն այլ պատճառաբանություններ գտնել, որ լավ ես արել, որ գնացել ես, որ ճիշտ ընտրություն էր։

Առհասարակ ոնց էլ չանես, շատ բարդ է հետո առանց ինքդ քեզ համոզելու, որ ճիշտ ես արել։

Իսկ տեխնիկական պատճառները վերադարձի ֊ չվերադարձի պարզ են, ֊ արդեն նստել ես, ապսեներ ես առել, տվ ես գտել, սովորել ես, արի էդ սաղ թող, գնա ուրիշ երկիր, ծնողների վզին նստի, կամ հավաքած փողով ապրի, մինչեւ գործ գտնես, որը մեկ է քո ուզած գործը չի լինելու։

Այնպես որ հայրենադարձությունը էմիգրացիայից բարդ է, դա որ հաստատ։

ու տենց

պիտակներ՝ հայրենադարձութիւն  ռոմանծիկա