ասք համայնքների իշխանության մասին

Երեւի հիշում եք, որ Հայաստանն ու Թունիսը առաջին երկու երկիրն էին ուր Քրոմ զննիչը ամենատարածվածն էր։

Ահա այսպես է այժմ տարածվում Քրոմ զննիչը աշխարհում

ու այսպես Հայաստանում

Տեսեք ինչ տարբեր է իրավիճակը աշխարհում, կամ նահանգներում։

Մեր մոտ ԻԵ֊ն Օպերայի հետ հավասար է գնում։ Ֆայրֆոքս միշտ էլ շատ են օգտագործել, ու այդպես էլ շարունակում են։

Քրոմը մեծ ֆորա է տալիս բոլորին։

Իսկ աշխարհում՝ ԻԵ֊ն ամենատարածվածն էր, բնականաբար, որովհետեւ ՕՀ տեղակայելուց անմիջապես հետո արդեն կա, իսկ երկրորդը, զգալի հեռու ֆայրֆոքսն էր, ու ըստ երեւույթին Գուգլի Քրոմն է, այսինքն Գուգլի մարկետինգն է սպանում ԻԵ֊ն աշխարհում։

Իսկ մեզ մոտ մարկետինգը, գովազդը, փողը, սպասված արդյունքներ չեն տալիս։

Մարդիկ չեն բավարարվում ԻԵ֊ով, որը կա։ Նրանք քաշում են Քրոմ կամ Ֆայրֆոքս։

Ինչի՞ է այդպես։

Ես կարծում եմ, որովհետեւ համայնքները ավելի կարեւոր են քան բրենդերը (communities dominate brands)։ Իսկ Հայաստանը

֊ փոքր է

֊ համայնքների երկիր է

Երբ մի համայնքի հեղինակավոր այթի շնիկ խորհուրդ է տալիս Քրոմ, ապա այն տարածվում է իր բոլոր ծանոթներով եւ ծանոթների ծանոթներով, շրջապատներով եւ օղակներով։

Մարդիկ չեն օգտագործում ԻԵ, որը կա իրենց ՕՀ֊ի տեղակայումից անմիջապես հետո։

Որովհետեւ համայնքի այթի հեղինակությունները այն խորհուրդ չեն տալիս։

Անկախ նրանից ինչպես է ԻԵ֊ն գովազդվում։

Չեք հավատա, բայց ես նահանգներում լիքը մարդ գիտեմ, ով չգիտի Ֆեյսբուքի տեղը։ Ով չգիտի Սքայփի տեղը։ Լուրջ։ Որովհետեւ նրանք լրիվ միայնակ են իրենց զգում այդ թվային աշխարհում։

Ի տարբերութուն Հայաստանը կիսվողների երկիր է։

Ես հավանել եմ այս երաժշտությունը/ֆիլմը/հեռախոսը/զննիչը ֊ տես քեզ էլ դուր կգա։

Մարդիկ սիրում են այլ մարդկանց ուրախացնել։

Ու տեքնոլոգիաները մեզ մոտ տարածվում են համայնքներով՝ մարդկանց ուրախացնելու համար

Իրենց մոտ համայնքները պարզապես թույլ են։ Մարդիկ ավելի մենակ են իրենց այթի խնդիրների հետ ու ավելի դանդաղ են զարգանում։ (այո, փաստացի ֆեյսբուքի տեղը իմանալն էլ է զարգացում ոմանց համար)

Ու լավ տեքնոլոգիաները, ոչ թե գովազդվածները, մեզ մոտ ավելի լավ են տարածվում քան աշխարհում։ Անհամեմատ ավելի լավ։

Որովհետեւ համայնքները գերազանցում են բրենդերը։

այնպես որ զգոն եղեք

ՀԳ․

Ի դեպ, այսպիսի անունով հիանալի բլոգ կա։ Communities dominate brands. Թոմի Ահոնենն է վարում, գրում է պատմության, ռազմավարության, մոբայլ շուկայի, Նոկիայի ինքնասպանության, օպերացիոն համակարգերի, ու այլ թեմաների մասին։ Երեւում է, որ նա անտարբեր չէ բնավ ոչ Ֆինլյանդիայի, ոչ ընկերությանը ուր նախկինում աշխատել է, մի խոսքով իր համայնքներին։

ու տենց

պիտակներ՝ համացանց  նոկիա  տեղեկատուական տեքնոլոգիաներ  քրոմ  քրոմիում