Եւրոպայում շատ եմ տեսել, որ երիտասարդները փող հավաքեն։
Մեզ մոտ այդպիսի բան չի լինում։ Մտածում էի, որովհետեւ կասեն ֊ էս ո՞վ ես, գնա աշխատի։
Պարզվում է չէ, լավ էլ տալիս են։
Տալիս են նույնիսկ լեզու չիմացող երիտասարդներին։
Երկու մալոլետկա Աբովյան փողոցում կանգնած փող են հավաքում այ սենց պաստառով։
Մեկն էլ բրենչած էր անում, նենց չի որ հաջող էր ստացվում իր մոտ։
Ես շատ եմ լսել վատ կատարում, բայց այս մեկը իր չորս ակորդը վերցնել չէր կարողանում, ու իմ իմացած ցանկացած մալոլետկա ավելի լավ է նվագում։
Սակայն դա չէ հարցը։
Լուսանկարեցի, ահավոր գոհ էին իրենցից։
Մոտեցա, հարցեր տալու։ Թե ի՞նչ կենդանիներ։
Ասում է դե գրված է։
Մենք նենց լավն ենք, անտուն կենդանիների մասին ենք մտածում։
Ասում եմ, հետո՞։ Ո՞նց եք մտածում։
Ասում է դե բուժում ենք, կերակրում ենք։
Ասում եմ ո՞նց եք բուժում֊կերակրում։
Ասում է քեզ ինչ՞։
Ասում եմ փող են տալիս մարդիկ, դուք ստեղ պոպրաշայկայություն եք անում, որը ի դեպ հակաօրինական է, չհարցնե՞մ։
Ասում է ֊ դե ծերերն էլ են անում։
֊ դրանից զբաղմունքը ավելի օրինական չէ։
Ասում է՝
֊ Համ էլ մեզ օրենքը էական չէ, մենք անարխիստ ենք։
Ասացի ֊ թե գարեջրի փող ես հավաքում, ավելի լավ է այդպես էլ ասեիր։
Ասում է ֊ ի՞նչ գարեջուր, ես պանկ եմ․․․ մենք չենք խմում ու չենք ծակվում, թող տանեն ոստիկանություն, բան ման։ Այնուամենայնիվ փասափուսեն հավաքեցին թռան։
Իմ մոտ լիքը հարց կա։
Արդյո՞ք իրանք այնքան էլ չկարողանալով բացատրել թե ոնց են օգնում կենդանիներին, ու ինչ կենդանիներին, իրոք դրանց օգնում են։
Ինչի՞ են մարդիկ նրանց վստահում ու փող տալիս։