ես էլի քիչ եմ գրում, ու այո, պատճառներից մեկը նույնն է՝
֊ զապոյ փորձում եմ կենտրոնանալ գործ անելու վրա
այդ պատճառով, ես ձեզ չեմ կարդում, ստատուսներին չեմ հետեւում, ու առհասարակ, չեմ հասցնում հետեւել։
երեւի այս վիճակի մարդիկ ահավոր օգտակար են բռնապետություններին, երբ իրենց զբաղմունքից պոկվել չեն կարողանում։
իսկ ես չգիտեմ քանի տարվա գործ եմ ինձ մտածել։ հուսով եմ, այնքան անկապ բաներ չեմ մտածել, որ կեսից հիասթափվեմ։
նաեւ, ես չեմ գրում, որովհետեւ
֊ ես նայում էի իմ հին գրառումները, ու հասկացա, որ դրանք ինձ բնավ դուր չեն գալիս։
բայց ինձ իմ ընթացիկ գրառումներն էլ դուր չեն գալիս։
ու դա նման է նրան, երբ արդեն գիտես, որ լավ լուսանկար չես անում, ու արդեն հավես էլ չի լինում, մեկ է լավ բան չի ստացվի։
ու ես գիտեմ, որ ճիշտը շարունակելն է։
պարզապես, պետք է չմտածել, չխաբնվել, որ լավ ես անում։
այսօր հանդիպեցի մի տաս տարվա ծանոթիս, ռեժիսոր է։
խոսում էինք այն մասին, լավ է թե վատ, որ այսօր բոլորը ունեն խցիկ, բոլորը նկարում են՝ ֆոտո, հոլովակներ, անիմացիա, կիթառ են նվագում։
մի կողմից լավ է։
ես կարծում եմ, որ քսանմեկերորդ դարի գրագետ մարդը պետք է այդ ամենը «կարգին» կարողանա։
ոչ շատ լավ, բայց բավական։
այնպես, ինչպես մենք բոլորս ինչ որ չափով գիտենք մաթեմ, բայց բնավ մաթեմատիկոսներ չենք։
ես կարծում եմ, որ բոլորը պետք է իմանան այնպես լուսանկարներ անել իրենց շանը, որ շունը իրեն լավ զգա (sic!), բոլորը պետք է իմանան ինչպես առանց «տուֆտելու» նվագել, ու բոլորը պետք է իմանան ծրագրավորել։
կարգին ձեւով, ոչ շատ։
ու այդ ռեժիսորը ասում էր՝ բայց նրանք կարծում են, որ պրոֆեսիոնալ են, որ եւ արհեստից են լավ, եւ արվեստից, երբ մեծ մասամբ երկուսին էլ չեն տիրապետում։
ու ես չէի կարող չհամաձայնվել։
ամենավատը այն է, երբ մտածում են, որ եթե կայք են գրում, ապա ծրագրավորող են։
եթե հոլովակ են սարքում, ապա ռեժիսոր են։
եթե շանը գոհացնող լուսանկարներ են ստանում, ապա լուսանկարիչ են։
բայց հուսով եմ կհասկանան, որ չէ, պարզապես նորմալ քսանմեկերորդ դարի մարդ են։ ոչ շատ, ոչ քիչ։
ու տենց