ասք կիսվելու մասին

Չգիտեմ, նկատել եք, ես մատյանում տրամադրում եմ ռսս՝ իմ րիդերում կարդացած ու հավանած տեքստերին բաժանորդագրվելու համար։

Մտածում էի այ եթե չլինի րիդերը, ի՞նչ եմ անելու, ո՞նց եմ քաղաքակիրթ ձեւով ռսս տալու իմ հավանած (լայք, շեյր) փոստերի վրա։

Հետո մտածում էի՝ դե ո՞նց չի լինի, գուգլ է, ո՞ւր է կորելու։

Ու ահա՝ երբ կա սաաս, դու երբեք չգիտես ինչ կլինի, որովհետեւ բնավ կոնտրոլ չունես։ ուրիշի սոֆտ է, ուրիշի սերվերի վրա աշխատող։ Օտարի, նույնիսկ։

Վերջ, այսօրվանից չկա էլ ռսս-ով շեյր անել, պետք է փլաս օգտագործել։

Չէ մի չէ, այսպես ասած։ Փլասում նույնիսկ չկա ռսս։ Կամ դեռ չկա, կամ չեն էլ ուզում ավելացնել։

Այնպես որ ես ինձ պետք է մի բան մտածել, որ շարունակեմ կիսվել կարդացածով ռսսի օգնությամբ։

Դա լավ է։ այսօրվանից ավելի ազատ կլինեմ։

Իսկ այսօրվա կայքը գուգլի այս էջն է ուր կարելի է այդ նախկինում կիսվածները վերցնել։

ու տենց