վաղուց էի ուզում դվորակի անցնել։
ու մտածում էի հաջորդ անգամ պատվիրելուց տառեր կպատվիրեմ որ կպցնեմ ստեղնաշարիս, ու սովորեմ։
ինչի՞ էի ուզում անցնել։
ես գիտակցում եմ, որ ես մեքենագրող չեմ։
ինձ արագ գրել պետք չէ։
ես շատ արագ եմ գրում չաթվելիս, կամ հենց հիմա, գուցե ավելի արագ, քան կասեի ձայնով։
բայց ես լատիներեն տառերով այնքան էլ շատ չեմ չաթվում, հիմնականում հայերեն։
իսկ ծրագիր գրելիս ձեռք բերված հավաքելու արագացումը հաստատ այնքան կարեւոր չէ որ դրա համար սովորեմ նոր շարվածք։
ես լավ գիտակցում եմ, որ ուզում եմ սովորել դվորակ որովհետեւ
գիտեմ որ քվերթին հիմար չմտածված վատ դիզայնով շարվածք է։
ռուսների յցուկենը լավն է, հայկական գրամեքենան մտածված է։
քվերթին մտածված է այն առումով որ իրանով թայփրայթեր բառը արագ գրել լինի, ու նախկինում գրամեքենաները վաճառելիս արագ արագ այդ բառը հավաքում էին, ու վաճառում։ տեսեք, այդ բառի բոլոր տառերը վերեւի շարքում են։
իսկ Դվորակը նախագծել է ստեղնաշար այնպես որ նրանով հարմար լինի գրել։ Կա նաեւ ծրագրավորողների համար փոփոխված դվորակ։
Հա ուզում էի անցնել բայց հա չէի անցնում։
Ու այնքան լավ է երբ կա տենց ընկեր ով անցել է։
Ու որ նա անցավ ես մի օր հասկացա որ ես էլ կանցնեմ։ Առանց տառեր կպցնելու, պարզապես կսովորեմ։
Ու դա ցավոտ է։ Դա բարդ է։
Նաեւ դա հավես է։ Որովհետեւ ես ինձ լավ եմ զգում դա անելիս։
Ու ես ինձ ավելի լավն եմ զգում որովհետեւ ես դրանով ավելի ես եմ լինում։ Ես անում եմ այն ինչը որ հավատում եմ լավ է, չնայած դա բարդ է։
Նույնպես ինձ բարդ էր Օբերոնի անցնելը, օրինակ։ Բայց ես գիտեի որ այն իմ համար սիրուն է, լավ դիզայն է, ճաշակով է։ Վերցրեք նույնիսկ պասկալիստ կամ ադայիստ ու փորձեք անցկացնել Օբերոնի։ Հեշտ չի լինի, չի անցնի։ Հազար ու մի խնդիր է լինելու որ կստիպի նրան հետ կանգնել։
Ես շարունակել եմ միայն որովհետեւ համոզված էի որ գուցե կարճաժամկետ դա հիմար քայլ է բայց երկարաժամկետ՝ խելացի, լավ։
Ու այսօր ես նկատելով որ կրկին ինձ ցավի միջով եմ անցկացնում, հասկացա որ ստեղնաշարը բնավ մի դեպքը չէ, երբ ես այդպես անում եմ։
Ես ինձ ցավ եմ պատճառում երբ համարում եմ որ այդպես ճիշտ է։ Իմ համար, հա՞ երեւի, անկապ ճիշտ, չհարաբերական, չգիտեմ կա թե չէ։
Ու հետո կարող է եւ հասկանամ, որ սխալ եմ արել։ Կարող է հասկանամ որ ճիշտ եմ արել։ Կարող է էլի ժամանակ անցնի ու էլի վերագնահատեմ։
Օրինակ, հենց հիմա լիքը բան չեմ կարող գնահատել իմ անցյալից։ Գիտեմ, որ ժամանակ կանցնի, կգնահատեմ։
Ու կարծում եմ որ օբյեկտիվությանս ձգտումը այնքան մեծ է որ կկարողանամ առանց ինձ ձեռնտու արդարացումների կամ ինձ համոզելու օբյեկտիվ գնահատել։
Ամեն դեպքում, սխալվել եմ թե չեմ սխալվել, դա էլի զարգացում է։ Ու դա արդեն գոնե լավ է։
Իսկ դվորակի անցնելը դա պարզապես իմ պրոցեսների մաս է։
Ու ամենաբարդը գաղտնագրեր հավաքելն է ։Պ
ու տենց