- Ինչ որ տեղ գնալիս, ուր պետք է շատ բան տանել (արշավ՞) ես հաճախ մի բան կորցնում եմ։ Որովհետեւ շատ իրերին հետեւելը անհնար է, ու ամեն անգամ մի բան կկորցնեմ։ Կամ մարտկոց, ակնոց, կամ, այս անգամ՝ ականջակալ։ Նոր էր այն Արեգը նահանգներից բերել։
Սեւանի ափին, պերսեիդների գիշերը։
Ակնհայտ է, որ եթե դու կորցրիր Սեւանի ափին ականջակալ, ապա կորցրիր։ Ես անիմաստ եմ գտել մարդկանց հարցնել, կամ ստատուսներ գրել այդ մասին։
Բայց արի ու տես, որ մի գեղեցիկ օր քաղաքում կհանդիպես Շուռին ու Մարիին, ու նրանք կասեն՝ դա դո՞ւ էիր չէ՞ որ Սեւանում նոկիայի ականջակալ ես կորցրել։ Ո՞րտեղից իմացաք։
Հա մեր մոտ է, մտի վերցրու։
Այնպես որ վերադարձան։
-
փչում է, փչում է, փչում է, ամեն տեղ փչում է։ նույնիսկ սկվոզիտ։ ցուրտ է։
-
լինում է, որ կարծես գիտես մարդուն, իսկ մի օր հասկանում ես որ նա այնքան տարված է ինչ որ բանով։ սիրում եմ երբ այնպես են տարված, ու պատրաստ են մի բանի մասին ժամերով խոսել։ այո, ավելի շատ խոսել, քան զրուցել։ երբ տարված են, տանում է։
-
հիշեցի տղակայակն ընկերության մասին պատմություն։ Այսօր ժամանակ լինի գրեմ։
-
լիքը բան ունեմ պատմելու Այբ դպրոցի մասին։ այնքան լավ է որ չինգորեցի հրավերը, գնացի։ Ժամանակ չի հերիքում, ու լիքը նյութ կա։ մնացեք մեզ հետ։
-
փաստորեն, երբ անում ես su – natasha – ծեպեր յա նատաշա։
ու տենց