ասք չերեւացող մարդկանց մասին

Կան մարդիկ երեւացող։ Այն, ինչ նրանք անում են բոլորին տեսանելի է։ Քիչ թե շատ դրանք են նախագահ Պուտինը, բլոգեր Կամոն, այֆոն Սթիվը, նեմեց Ռուբոն, մազութի Համոն, հարեւան Մանոն։

իրականում լիքը «բլոգերներ», ֆեյսբուքցիներ․․․ ով գեներացնում է աղմուկ։

Ու այո, ես նույնպես այս դերի մեջ եմ հաճախ, աղմուկ գեներացնում փոխարենը գործ անեմ։

Իսկ կան մարդիկ ում մասին ոչ ոք չգիտի, բայց նրանք ազդել են մեր կյանքի վրա։ Նրանք հրապարակային անձեր չեն, նրանք պարզապես ապրում ու գործ են անում, որովհետեւ այլ կերպ ապրել չեն կարող։

Դրանցից մեկը Միշել Քսհարդն է (Michel Xhaard)։

Բավականին արտահայտիչ ծխամուրճով տղամարդ է, մոտ վաթսուն տարեկան, ու կարող էր ֆեյսբուքում բավականին պոպուլար լինել, աղջիկները կուզենային ֆրենդել երբ այս լուսանկարը տեսնեին։ Ստատուսներ կգրեր լավ, մետաֆորիկ, գեղեցիկ, երբեմն անհասկանալի։

Բայց նա ֆեյսբուքում չկա (փնտրել եմ)։ Ու փեյջ էլ չունի իրան լայք անեն։

Բայց նա ազդել է լիքը մարդու կյանքին։ Նա գրել է ավելի քան երեք հարյուր վեբ խցիկների ազատ դրայվերներ Լինուքսի համար։ Կարելի է ասել գրեթե բոլոր խցիկների դրայվերները իր ձեռքի գործն են։ Եթե նա չլիներ, շատ շատերը չէին կարողանա հանգաութ լինել, վիդեո չաթ անել․․․։

Բայց նրան չեն սիրում աղջիկները ու չեն տեսել իր գանգուռ մազերը։

Սա Թեոդոր Քիլգորն է։ Ես հպարտ եմ որ իր հետ շփվել եմ։ Գիտե՞ք ոնց։ Տիպիկ աղքաթ ուսանող էի։ Ունեի հիմար զզվելի խցիկ, 0.3 մեգապիքսել որակով նկարող, ու հին։

Դրա համար լինուքս դրայվեր չկար, իսկ ես այլ բան նկարելու չունեի։

Գրեցի gphoto2 մեյլ լիստ ու բացատրեցի որ ինձ թվում է նրանք արդեն ունեն իմ խցիկի չիփսետի դրայվերը, բացատրեցի որ փորձել եմ ավելացնել usb product and vendor id սոուրսներում բայց չի աշխատել միեւնույն է։ Արդյո՞ք նրանք կարող են ինչ որ բան առաջարկել։ Իմ հետ կապնվեց Թեոդորը։ Խնդրեց յուսբ սնիֆերով դամփ անել խցիկի ու վինդովս ծրագրի տրաֆիկը, հասկացավ էնքրիփշնի ձեւը, փոխանակվող տեղեկատվության ֆորմատը, իրոք չիփի դրայվերը նա արդեն գրել է։ Մնում էր մի քանի բան փոխել, նկարը ձախից աջ ուղղել, տեսանյութերը քաշել։

Մի քանի շաբաթ տեւեց օտլադկան, ու ես կարողացա օգտագործեկ այդ խցիկը։ Թեոդորի հետ շփվելիս ես իմացա, որ նա հին ֆոտո սիրող է, իր ամենասիրված խցիկներից մեկը Սմենան է, ու պարզեցի որ նա իրականում վեհ մաթեմատիկոս է, approximation theory-ի ամենավեհերից, ու այն տարին կարող է ստանար մաթեմատիկոսների նոբելյան մրցանակի անալոգը։ Բողոքում էր որ վատ է տեսնում արդեն, տարիքով է, ու բարդ է ստուգել ուսանողների աշխատանքները։ Իսկ ես զարմացա որ թիչին ասիսթանթներին չի քշում։ Քանի որ ես դեռ ստանում եմ gphoto2-ի մեյլ լիստի հաղորդագրությունները, տեսնում եմ Թեոդորը դեռ աշխատում է, ու էլի լիքը օգտակար բան է արել։

Այսպիսի մարդկանցից է նաեւ Ֆաբրիս Բելարդը։ Նա ստեղծել է qemu էմուլյատորը, tcc-ն (tiny c compiler), հիմնել է ffmpeg պրոեկտը, ու էլի լիքը հիանալի բան։ Ու դա մի մարդ։

Ու նրան ոչ ոք չգիտի։ Ու աղջիկները չեն սիրում։

Եւս մեկ մարդու մասին եմ ուզում գրել, անդեֆերը։ Ռուս է, նարոդ․ռու-ում կայք ունի։ Իմ գթոքի կոնտակտներից մեկն է ։Ճ ու ես դրանով հպարտ եմ։ Նա օրինակ գրել է cdpaint ծրագիրը, որը այնպիսի iso-ներ է գեներացնում նկարներից, որ դրանք վառելուց հետո սկավառակի վրա այդ նկարն է երեւում։

Գրել էր, իր ընկերուհուն այդպիսի նվեր անելու համար։ Ամիսներ աշխատեց, ու հետո իր նվերը գնահատված չեղավ։ Այսինքն, աղջիկը իր հետ ամուսնացավ, բայց սիդի-ի վրա գրված պատկերը չգնահատեց բնավ։

Իսկ բացի այս ծրագրից, նա ապշելու պրոեկտ է գրել, anyfs-tools որ ցանկացած ֆայլային համակարգ ցանկացած այլ ֆայլային համակարգի քոնվերտ է անում։ Դե գրեթե ցանկացած, պետք է մի սիսթեմ քոլի սափորթ՝ FIBMAP, որը գրեթե բոլոր ֆայլային համակարգերը ապահովում են։ (բացի րայզերից երեւի)։ Ու նա էլի լիքը հավես բան է արել ու շատ հետաքրքիր մարդ է։

Իսկ նրան աղջիկները եթե եւ սիրում են, ապա չեն գնահատում։

Բայց դա էական չէ։ Էականը այն է որ տենց մարդիկ կան, ու նրանք սելեբրիթի չեն, ու առանց իրանց ինչ էինք անելու չգիտեմ։

ու տենց