շատ լավ ընկեր ունեի քանի տարի առաջ։ ինձ թվում էր շատ լավ։ միշտ հասնում էր, լավն էր ցանկանում, ջերմություն էր տալիս։ հետո հասկացա որ նրան պետք չէ այն բաների բազմությունը ինչ կարող եմ տալ։ նրան այդ բազմությունից շատ ավելի փոքր ենթաբազմություն էր պետք։ իսկ այն ավելորդը չգիտեր ինչ անել, ոնց որ ասենք միրգ ունես ու չես ուզում ուտել։ դասավորում էր սեղանի վրա, լուսանկարում, ցույց տալիս ընկերներին։ ցույց տալուց, կամ պատմելուց նույնիսկ հպարտանում էր։ հետո էլ մի տեղ դնում էր, դիվանի վրա, կամ կամ պատուհանի մոտ, իսկ երբ հոգնում էր փոշին մաքրել, ապա՝ սերվանտի մեջ։ ու այդպես տվածներս մահանում էին անպետք լինելով։
ու ինձ կարեւոր էր տալ։ հետո հասկացա որ այնքան էլ էական չէ ինչ եմ տալիս։ ավելի էական է երբ կողքինս այն մարդն է ով ունակ է ընդունել, ում պետք է դա, ոչ թե անկապ հասած էքստրա բոնուս է։
այլապես օտար եմ զգում ինձ, երբ այն ինչ կարող եմ տալ պետք չէ, մի տեսակ չօգտագործված։ ոնց որ հիշողություն լինեի, որ դատարկ է, փոխարենը քոմփայլ անելուց զբաղեցվի, ու այդ դատարկության մեջ փչում է ու ցուրտ է, ու սկսում էի մրսել։ ու հասկանում էի որ ինձ չի տաքացնում այդ ջերմությունը։
իսկ ավելի հետո ես հասկացա որ ես էլ պետք է կարողանամ ընդունել տվածը ու սովորել, թեկուզ թվա որ սովորելու բան չկա։ որովհետեւ միշտ էլ կա։
ու տենց