ասք գնահատելու մասին

ես գրել եմ որ չեմ սիրում երբ ասում են «ինչ լավն եք» որովհետեւ դա պարզապես ռեակցիա է բավականացված մարդկանց տեսնելու։

ինչքա՜ն սխալվում էի։

այսինքն հա, պատճառը դա է, ուրախանում ենք ուրիշների բավականությանը։

բայց դա էական չէ, որն է պատճառը, եթե ավել խորը նայենք, հասկանալի է դառնում որ անթույլատրելի է։

հիմա ես ասում եմ, որ դա շատ վատ արտահայտություն է, որովհետեւ դա անձնական դաշտին է կպնում։

ո՞վ ես դու որ գնահատական տաս իմ անձնական կյանքին։

վատն է թե լավը։

դա բնավ քո տարածքը չէ։

ո՞վ եմ ես որ գնահատական տամ որեւէ մեկի կյանքին։

ոչ մեկ։

ու տենց