ասք իմփրինթինգի մասին

Սաթենիկը նոր տեքստ է գրել որը իմ համար կարեւոր էր, ես հարցեր ունեմ, բայց չունեմ պատասխաններ։

ու սա այն դեպքն է երբ եթե ես չճանաչեի հեղինակին, անպայման կուզենայի ծանոթանալ ու հարցեր տալ։ Օրինակ, նա պարզապես բարձրաձայնո՞ւմ է հարց, թե ունի ինչ որ պատասխան, կարծիք։

սկսեմ նրանից, որ այն մարդը, ով ծնվել է այն մոլորակի վրա, իրականում այնքան էլ երկրի մարդ չէ։ որովհետեւ նա արդեն իսկ ձեռք բերեց իմպրինտներ ու ձեւավորեց համոզմունքներ, կապեր ստեղծեծ ուղեղի մեջ, ու այդ ամենը՝ այնտեղ, ոչ թե երկրի վրա։

մարդը՝ մշակութային էակ է, իսկ նա չէր կարող լինել երկրի մշակույթին մոտիկ։

Այսինքն կարելի է հասկանալ որ դու հենց դա ես շեշտում, որ մարդը՝ գեները չեն, այլ մշակույթը։ Ու ես չեմ կարող չհիշել հիանալի պատմվածք հրեաների տիեզերական կոնգրեսի մասին։

Բայց ինձ հուզեց այլ հարց

Մենք բոլորս տարբեր ենք։ Չկա մեր պեսը։

Մի կողմից՝ մենք կարողանում ենք ընկերություն անել այն կենդանիների հետ, ում ընկալման, իրականության թունելը մեզ մոտիկ է՝ օրինակ շների, կապիկներ, կատուների հետ, իսկ օձերի հետ մեզ շփվելը շատ ավելի հազվադեպ է հաջողվում, որովհետեւ նրանք շատ տարբեր են ընկալում իրականությունը, իրենց umwelt-ը բավականին տարբերվում է։

Մի կողմից իմանալը որ բոլոր մարդիկ տարբեր են, ու ունեն տարբեր ընկալում, որ իրականությունը անճանաչելի է, օգնում է լուծել շատ խնդիրներ ու թյուրիմացություններ։ Դրանում է հանդուրժողականության տեսական հիմքը ու խաղաղ ընդհանուր ապագայի նախապայմանը։

Ու մեծ հարց է, իմ համար, եթե մենք բոլորս տարբեր ենք։

Արդյո՞ք պետք է ձգտել նույն, նման մարդկանց, ում հետ շփում հաստատելը ավելի հեշտ է, բայց մյուս կողմից դա մի տեսակ կողպում է մարդուն իր իսկ ընկալման մեջ, նա չի տեսնում ու լսում այլ բաներ։

Թե՞ լավ է խիզախություն ունենալ ու կարողանալ ընկերանալ ու ապրել այլ ձեւի մարդկանց հետ։ Եթե առհասարակ դա հնարավոր է։ Ու ինչու՞ հնարավոր չէ։ Ասում են, լավ հարաբերությունների հիմքը՝ ընդհանուր, համընկնող արժեքներն են։ Նաեւ ասում են՝ մի փոխեք մարդկանց, կամ ընդունեք ինչպիսին կան, կամ մի ընդունեք։ Ընդհանուր առմամբ, չընդւնելը ո՞րն է, նա մեկա կլինի, եթե չսպանես։ Պարզապես չի լինի քո կյանքում։ Ու արդյո՞ք դա ուժեղ քայլ է թե թույլ, այդ մարդկանց կյանքից հանելը։

Ես չունեմ այդ պատասխանները։

ու տենց

պիտակներ՝ մէջբերում  մտքեր