ասք անփութության մասին

անփութությունը, խալատնոսծը, գործին ոչ ուշադիր վերաբերմունքը միշտ ինչ որ մեկի գլխին ջարդվում է։

հարցը այն է, ով է դա անում, ու ում ուսերին է դա հետո ընկնում։

գործ անելիս կա մի քանի տարբերակ

ա – աշխատել խորանալով, մտածելով ինչ հետեւանքներ կարող է ունենալ ամեն քայլը, ուշադիր։ այս դեպքում, քիչ է անում ես բավականին շատ գործ, հետո էլ դրան կգումարվի այլ մարդկանց անփութության պատճառով առաջացած գործը։ դա անխուսափելի է, միշտ տենց մարդիկ լինում են։

բ – աշխատել անփույթ, ոչ հոգատար, փաստացի թողնելով ուրիշներին ուղղել թերի գործդ, ու չնախատեսնված հետեւանքները։ հա, ու ժառանգած այլ անփույթ մարդկանց սխալները կփոխանցվեն նույնպես։

երկրորդ դեպքում աշխատանքը ավելի քիչ է լինում, իսկ աշխարհում անփութության քանակը՝ մեծանում։

առաջին դեպքում աշխատանքը շատ է, իսկ աշխարհում անփութությունը՝ քիչ։

Հիմա ո՞րն է տրամաբանականը։

Նայած՝

Եթե արժեքը քիչ աշխատելն է, ապա բ ուղին։

Եթե արժեքը լավ արդյունք է՝ ա ուղին։

Երկու ընտրությունն էլ տրամաբանական են, բայց հետեւում են տարբեր արժեքներից։

Ես առհասարակ աշխատել չեմ սիրում։ Այսինքն սիրում եմ աշխատել, բայց այն խնդիրների վրա որ ինձ է պետք լուծել, որ ինձ է հետաքրքիր։ Ու դա արդեն սովորաբար աշխատանք չեն անվանում, անվանում են զվարճանք։ ։Ճ

Ոչ մի ընկերության հետ ինձ չեմ իդենտիֆիկացրել, բայց իմ հետաքրքրությունների, արածների, ու ինչու չէ՝ ձախողումների հետ՝ անշուշտ։ Այնպես որ չեմ սիրում երբ ասում են՝ սա Նորայրն է, նա աշխատում է այնտեղ։

Սակայն․․․ ընկերությունում աշխատելիս հավես է լինում, երբ պետք է

– մտածել։ մտածելը, ինձ նույնիսկ թվում է, օգտակար է առողջությանը։ ։Ճ իմ տրամադրության վրա միշտ լավ է անդրադառնում։

մյուս կողմից, միշտ էլ լինում են ձանձրալի, ռուտին գործեր։ երբ կարողանում եմ՝ դրանք չեմ անում։ գրում եմ ռոբոտ, սկրիպտ, ծրագիր, որ դա կանի։ արդյունքը նույնն է, բայց ես ծախսում եմ ժամանակ ոչ թե կատարելով հիմար աշխատանք, ու զգալով ինձ ինչպես Մարվինը, այլ մտածելով, որը շատ ավելի հաճելի է։

– հոգատար կատարված աշխատանքը տալիս է կոնտրոլի զգացում։ երբ ես գիտեմ, որ ես ամեն հնարավոր իրավիճակը կանխատեսել եմ, եւ խափանումները քիչ հավանական են, զգում եմ «կոնտրոլ»։

Դրա հակառակը, երբ գիտես, որ ծրագրիդ/կոնֆիգիդ մեջ բզեզ կա, մինչեւ չբռնես, հանգիստ չես քնի։

– շոյանք։ ես կարող էի գրել, երբ լավ ես գործը անում, բավարարում ես անձի պահանջներից մեկը՝ խմբում ճանաչված եւ ընդունված լինելը։

բայց ես դա չեմ գրի։

մասնավորապես որովհետեւ գիտեմ, որ փառքը անցողիկ է։

բացի դրանից, ինչքան էլ լավ անես, մեկա կարող են ասել՝ սա չէ՞ր իր արած գործը։ էլի նայած մարդ, նայած ընկալում։ այնպես որ չէ, շոյանք չեմ ակնկալում առանձնապես։ ու առհասարակ ամեն ինչ ինձանից կախված չի լինում։

համ էլ ես բարեհամբույր ամերիկյան տղա չեմ, այնպես որ միեւնույն է ինձ ավելի շատ չեն սիրում, քան սիրում են։

այսինքն երբ ստացվում է հոգալով աշխատել ես լավ գիտակցում եմ, որ դա անում եմ ոչ ընկերության/շեֆի/գործընկերների համար։

Ընդամենը իմ համար եմ անում։

ու տենց

պիտակներ՝ մտքեր