Ակնհայտ դարձավ որ Երեւանում կայանալիք զորահանդեսը իր բոլոր չափանիշներով առնվազն չպետք է զիջի ադրբեջանականին: Այսինքն, սեպտեմբերի 21-ի զորահանդեսի գլխավոր իմաստը լինելու է Ադրբեջանին համարժեք մկաններ ցույց տալը: Դժվար է ասել, տեխնիկայի քանակությամբ ու տեսականիով մեր զինուժը որքան է զիջում ադրբեջանականին, բայց դա նշանակություն չունի` մեր զորահանդեսը պետք է ավելի հզոր ու տպավորիչ լինի, եւ սա քննարկման առարկա չէ:
Ակնհայ՞տ։ Ինձ ակնհայտ չդարձավ։
Պե՞տք է ավելի հզոր լինի՞։ Ինչի՞։
Ես այնքան գոհ էի, որ մի քանի տարի է զորահանդեսներ չէին անց կացվում։ Զարմանում էի, մտածում, մեր իշխանությունները պետք է որ ուզենան «զրելիշա» մարդկանց ներկայացնել, այն էլ երբ դա ուժի ցուցադրում է։
(Համ էլ մեր մոտ բանակը ներքին գործերում էլ է խառնվում։) ։Պ
Հետո ենթադրություններ էի կազմում, ինչու զորահանդեսներ չեն անում։ Մտածում էի, գուցե փորձում են անգրագետ քաղաքականության պատճառով մեզ «ագրեսոր» անվանվելը մի թեթեւ հարթել, զինված ուժերի վրա չափից շատ ուշադրություն չդարձնելով։
Ինչեւէ, համոզված եմ, որ զորահանդեսը ինքներդ գիտեք ում հետ համեմատվելու համար անիմաստ է։ Ու ես կարող եմ դա զինված ուժերում ծառայելիս սովորած արտահայտությամբ ձեւակերպել՝
– չկա համեմատվելու
Այնպես որ, ոչ թե «չունենք» այլ հենց «չկա» համեմատվելու իրենց հետ։
Իսկ չունենալու մասին էլ ասեմ՝
ով չունի, կամ ումը կարճ է, սովորաբար ահագին անհանգստանում է ու ամեն ձեւ ցույց է տալիս ուրիշներին, որ ունի, կամ երկար է։ Թեկուզ եւ ինքն իրեն համոզելու համար։ Չունի խելք, ի նկատի ունեմ։ (Իսկ դուք ի՞նչ մտածեցիք) Կամ ուժ։ Որը, ընդհանուր առմամբ նույնն է։
ու տենց