ասք վիշապների հաղթանակի մասին

}}

– Նախկինում ապօրինաբար սեփականաշնորհվել էր Վիշապների պուրակ հանրային այգին,

– Այդուհանդերձ վկայականում նշված էր, որ այն կարող է միայն ժամանցի գոտի լինել,

– Չնայած դրան ու բնակիչների կտրուկ անհամաձայնությանը` կառուցապատող ֆիրման 2010թ. նոյեմբերին ներխուժում է այգի եւ շինարարություն սկսում` վնասելով ծառերը,

– Նշված ֆիրման բացի բազմաթիվ այլ իրավախախտումների շինարարություն սկսելու համար չուներ բնապահպանական մարմնի դրական եզրակացությունը,

– Տեսնելով, որ իրենց բողոքները մնում են անարձագանք` բնակիչները մի քանի օր անց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի աջակցությամբ հանում են շինհրապարակի ցանկապատներն ու ազատագրում այգին,

– Քաղաքացիների պահանջով ստիպված այգի են ժամանում ՀՀ բնապահպանության նախարարը եւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը եւ խոստումներ տալիս, որ կքննեն հարցը,

– Մեկ շաբաթ անց բնակիչները համատեղ ծառատունկ են իրականացնում այգում` վերահաստատելով իրենց վճռականությունը տեր կանգնելու պուրակին,

– Գարնանը բնակիչները դատական հայց են ներկայացնում` բողոքարկելով կառուցապատման որոշումները,

– Հարաբերական անդորրից հետո «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները պատահաբար պարզում են, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստվում է դրական եզրակացություն տալ,

– Պահանջելով եւ ստանալով հանրային լսումների փաստաթղթերը` նրանք ստուգում են մոտ հարյուր քաղաքացիների ստորագրություններ եւ պարզում, որ դրանց մեծ մասը կեղծված է, (պետական մարմինն ու կառուցապատող կազմակերպությունը պատրաստվում էին այս կեղծիքի հիման վրա դրական եզրակացություն տալ)

– Կեղծիքի մասին տեղեկացվում են լրատվամիջոցները եւ փաստերը փոխանցվում են դատախազություն.

– Արհամարհելով այս ամենը` 2011թ. հունիսի 22-ին կառուցապատող ֆիրման կրկին գրավում է Վիշապների պուրակը` ցանկապատելով այն եւ ձգտելով փաստի առաջ կանգնեցնել բնակիչներին,

– Երկու օրերի ընթացքում քաղաքացիական ակտիվիստները հեղեղում են Երեւանի քաղաքապետի ֆեյսբուքյան պատը` պահանջելով դադարեցնել շինարարությունը Վիշապների պուրակում,

– Երեկոյան ժամը 17:00-ին քաղաքապետը հրահանգում է դադարեցնել շինարարությունը, իսկ ավելի ուշ հայտարարում, որ Վիշապների պուրակը պահպանվելու է` փոխարենն առաջարկելով այլընտրանքային տարածք:

այստեղից