ասք ընկերների մասին

երբեք չեմ ունեցել այնպիսի ընկեր որ հարցերիս պատասխանները ունենա։ նույնիսկ մեծ, ինձանից քսան տարի մեծ ընկերները։

ես մտածել եմ, հարցրել եմ, իսկ դու ի՞նչ ես կարծում։

կամ ասում էին՝ «էլի խորացար», կամ «թեւթեւ վերաբերվիր», կամ ինչ-որ պատասխան էին տալիս առանց բացատրելու ինչի է դա լավ։ պարզապես, որովհետեւ։ ու դա, ինչպես ես հետո համոզվում էի լավ տարբերակ չէր։ լրիվ օտար ուղիներով էի գնում, հաճախ ուժասպառ էի լինում, պարտվում։

չէ, դրանք հասարակ հարցեր էին, ոչ սպեցիֆիկ։ օրինակ, եթե ես չեմ ուզում անել այսպես, իսկ ինձանից պահանջում են/ակընկալում են/ստիպում են դա անել։ լինի դա գործատու, աղջիկ, ծնող, ընկեր, սպա, դեկան։

ո՞վ էր ինձ ասել՝ ապա հանգիստ մի արա։ ոչ ոք իրավունք չունի քեզանից դա պահանջել։ ո՞վ էր ասել որ տեխնիկապես մարդիկ չեն փոխվում։ որ այլ մարդու փոխել անհնար է, կարելի է այնպես անել որ այլ կերպ իրան ցույց տա, բայց ներսից մեկա նույնն է մնալու։ ո՞վ էր բացատրել որ օրինակ ցույց տալուց լավ ազդեցության ձեւ չկա։ ո՞վ էր ասել որ սիրահարվելը չիմանալ է, եւ այդ չիմացածի մասին ենթադրություններ անել է։

ինձ ասում էին ակնհայտ սուտ՝ ամենուր, այո «Խաչմերուկներո՛ւմ

ՈՒ խանութների դռների՛ առջև,

Մայթերի՛ վրա

Եվ արձանների պատվանդանների՛ն,

Թե՛ գրքերի մեջ,

Թե՛ ամբիոններից:»

ու հեռուստատեսությամբ, ու ֆիլմերի մեջ։

ու ես հասկացա ոնց պետք է ֆիլտրել։ որն է լավ գիրքը, որն է լավ խոսքը։

ու ինձ ոչ ոք չէր ասել այն ինչ ես սովորեցի։ ինձ ասել են «դու պիտի», ինձ ասել են «կնեղանա(մ)», հետո նեղանում էին, ինձ վախեցրել են «կտեսնե՜ս»։

բայց ես հիմա ասում եմ։

ես հիմա ասում եմ, երբ ինձ հարցնում են։

ու ինձ չեն հավատում։ ։Ճ

– լավ եմ չէ արել որ ջնջել եմ։

-ինչի՞ ես ջնջել այն տեքստը։ ինչ լավն էր – ասում եմ

– բա ո՞նց չջնջեի, ինձ ատելու են դրա համար։ բայց ինչ կար գրել եմ, դա ճշմարտություն է

– ուրեմն գրի՛։

– ինձ կասեն սա։ ինչպե՞ս պատասխանեմ։

– որ իմանալը ավելի լավ է քան չիմանալը։ (դա էլ ինձ ասող չկար)

– իսկ եթե կասեն սա՞։

– կասես որ դու հավատում ես որ այսպես ավելի լավ է։

– իսկ սա՞

– ապա այսպես

Գանդի։ Չեմ կարող չհիշել նրան։ Ես չէի գիտակցում բայց նա ինձ մի քանի պարզ բան է սովորեցրել որ այնքան օգուտ բերեցին։

երբ ես երիտասարդ էի, իննսունականների սկզբին նրա մասին լիքը ֆիլմ եմ տեսել։ Հ1-ով։

Ու ես այնքան լավ բան եմ սովորել այդ ֆիլմերից։

Չէի գիտակցում։ Հիմա եմ գիտակցում, որ ես այն ժամանակ դպրոցում, ու այն ժամանակ պոլիտեխնիկում, ու այն ժամանակ բանակում, ու այն ժամանակ այն ոստիկանի հետ, այնքան ճիշտ եմ ինձ պահել։ ու ինչքան է ինձ դա փրկել։

Ֆրոմ, Բերն, Յունգ։ ես ձեր պատճառով եմ սովորել կողքից նայել, ես ձեր պատճառով եմ սովորել շաբլոններ տեսնել, ես ձեր պատճառով եմ սկսել խաղերը իդենտիֆիկացնել, ես ձեր պատճառով եմ հասկացել այն ինչ հասկացել եմ, ես ձեր պատճառով եմ երբեմն իմ մեջ բագեր գտնում։

բայց ես այնպիսի ընկեր չեմ ունեցել։

որ ինձ մի խելամիտ բան ասի ու ես ինձ չվնասեմ։

հենց այն պահին երբ պետք էր։

իմ պես ընկեր չեմ ունեցել, այնպիսին, ինչպիսին ես եմ երբեմն այլ մարդկանց համար։

ու արդեն հույս էլ չունեմ որ կունենամ։

ամենավատը երբ Մարիո խաղալու պես ես ապրում։ Հա, փորձ ես ձեռք բերում։ այստեղ չմտնես, կուտեն։ երկրորդ անգամ չես մտնի։ նման տեղեր առհասարակ։ բայց դա․ it’s not science, it’s trying. գիտություն չէ, փորձել է։ քարտեզ ունենալը ավելի լավ է։ լավ է մոդելավորելը։ իսկ ավելի լավ է իմանալը։ իմանալուց լավ բան չկա։ պարզապես պետք է սովորել ֆիլտրել տեղեկատվությունը։ ու փնտրել այն։ ու մշակել։

այո

ես ունեմ ինտերնետ ու գիտեմ ինչպես այն օգտագործել։

ու տենց

պիտակներ՝ մտքեր