ասք չիքենֆութի մասին

Ես վաղուց իդենծիկայում կիսվել էի Չիքենֆութ ֆայրֆոքսի հավելմամբ։

Դա ՄԻԹ-ի հետազոտական պրոեկտ էր։

Հիանալի գործիք է, ես շատ եմ հավանում։

Օրինակ, կարելի է գրել՝

Չիքենֆութը ջավասկրիպտի վերբազմություն է։

Ահա ԱՓԻ լրիվ ձեռնարկը

Ուզում եք հարցնել ինչո՞վ է տարբերվում greasemonkey-ից։ Ահա, տեսեք։

Ու ինձ այն լիքը օգնում է։ Օրինակ ես գրել եմ ծրագիր, որ իմ տեղը օնլայն թղթաբանությունը անում է աշխատանքի տեղը։

Կոչվում է Կամերոն։ Քանի որ Էլիսոն Կամերոնը Հաուսի տեղը թղթաբանությունը անում էր։

Ցավոք, ՖՖ4-ի անցնելիս հավելումը դարձավ անկիրառելի։ ՄԻԹ-ի խումբը նախագիծը չի շարունակել, սակայն կոդը ազատ է ու Մայքլ Բոլինը ստեղծեծ գիթհաբ շտեմարան ու շարունակեց նախագիծը։

Դեվը ապահովեց նույնիսկ ֆայրֆոքս մոբայլի (ֆենեքի) համատեղելիություն

Սակայն հավելումը պետք է ինքնուրույն հավաքել՝

Եթե հավաքելու հավես չունեք, ես ստեղծել եմ կայքումս մի պանակ։ Այնտեղ լցնելու եմ իմ զանազան հավաքած ծրագրերը։

Ահա chickenfoot-1.8 for firefox4, վայելեք։

Տեղակայելու համար պետք է պարզապես բացել այն ֆայրֆոքսով։

ու տենց

պիտակներ՝ էկրանահան  չիքենֆութ  չիքենֆութ  վայելէք  տեքնոլոգիաներ  տեղեկատուական տեքնոլոգիաներ  ֆայրֆոքս