Ես վաղուց իդենծիկայում կիսվել էի Չիքենֆութ ֆայրֆոքսի հավելմամբ։
Դա ՄԻԹ-ի հետազոտական պրոեկտ էր։
Հիանալի գործիք է, ես շատ եմ հավանում։
Օրինակ, կարելի է գրել՝
Չիքենֆութը ջավասկրիպտի վերբազմություն է։
Ահա ԱՓԻ լրիվ ձեռնարկը
Ուզում եք հարցնել ինչո՞վ է տարբերվում greasemonkey-ից։ Ահա, տեսեք։
Ու ինձ այն լիքը օգնում է։ Օրինակ ես գրել եմ ծրագիր, որ իմ տեղը օնլայն թղթաբանությունը անում է աշխատանքի տեղը։
Կոչվում է Կամերոն։ Քանի որ Էլիսոն Կամերոնը Հաուսի տեղը թղթաբանությունը անում էր։
Ցավոք, ՖՖ4-ի անցնելիս հավելումը դարձավ անկիրառելի։ ՄԻԹ-ի խումբը նախագիծը չի շարունակել, սակայն կոդը ազատ է ու Մայքլ Բոլինը ստեղծեծ գիթհաբ շտեմարան ու շարունակեց նախագիծը։
Դեվը ապահովեց նույնիսկ ֆայրֆոքս մոբայլի (ֆենեքի) համատեղելիություն
Սակայն հավելումը պետք է ինքնուրույն հավաքել՝
Եթե հավաքելու հավես չունեք, ես ստեղծել եմ կայքումս մի պանակ։ Այնտեղ լցնելու եմ իմ զանազան հավաքած ծրագրերը։
Ահա chickenfoot-1.8 for firefox4, վայելեք։
Տեղակայելու համար պետք է պարզապես բացել այն ֆայրֆոքսով։
ու տենց