Համացանցում յայտնուել է հոլովակ, որ նկարահանել է «պուտինի բանակ» իրեն անուանող խումբը։
Սիւժէն մօտաւորապէս հետեւեալն է՝ Դիանա անունով ուսանողուհին քայլում է Մոսկուայով։ «Ես խելքս կորցրել եմ մի մարդուց, որ փոխել է մեր երկրի կեանքը» — կարդում ա ձայնը կադրի հետեւից — «նա արժանի քաղաքական գործիչ է, շքեղ տղամարդ։ Նա՝ Վլադիմիր Պուտինը։ Նրան պաշտում են միլիոններ, նրան հաւատում են։ Բայց կայ մարդկանց մի փոքր խումբ, որ ցեխ են լցնում վրան։ Գուցէ, որովհետեւ վախենում են։ Գուցէ՝ սեփական թուլութեան պատճառով, որովհետեւ նրանք երբեք իր տեղում չեն լինի։»
Նա քայլում, քայլում է Մոսկուայով, իսկ խցիկը պարբերաբար ցոյց է տալիս իր կուրծքը։ Կտրուածքը ցածր է, կուրծքը՝ հիանալի, դրա վրայ կոկիկ տեղաւորուել է ոսկէ խաչը։
Դիանան մօտենում է Մոսկուա գետի ափին, ուր արեւավառ են լինում իր ընկերուհիները։ Նրանք կարմիր շրթներկով գրում են սպիտակ «տոպիկի» վրայ՝ «Կը ճղեմ Պուտինի համար» եւ յայտարարում են մրցոյթ, որի մասնակիցները՝ երիտասարդ, խելացի ու գեղեցիկ աղջիկները, պէտք ա ճղեն մի բան Պուտինի համար եւ տեղադրեն տեսաձայնագրութիւնը համացանց։ Յաղթողը, լրիւ ինչպէս Տեօմա Լեբեդեւի բլոգում, շահում է i-Pad։
Տեսանիւթը պրոֆեսիոնալ է սարքած։ Չեմ իմանում ով է դրա հետեւում կանգնած, բայց այն հիանալի կերպ ներդաշնակութեան մէջ է մտնում Պուտինին նուիրուած էրոտիկ շարքի հետ՝ օրացոյց լրագրող ուսանողուհիների հետ, որ Պուտինի համար հանուել են մինչ ներքնազգէստ, կամ գիշերային ակումբում սեքս֊երեկոյթի, որ օգտագործում է վարչապետի անունը։
Սակայն թողնենք այդ շարքը եւ ենթադրենք, որ «Պուտինի Բանակի» օրիորդները ինքնաբուխ նախաձեռնութիւն են սկսել այն համար, որ բոլորին ցոյց տան, ինչպէս են սիրում վարչապետին։ Կարո՞ղ է նման բան լինել, չէ՞։
Եւ ապա այստեղ ինձ մօտ հարցեր են ծագում։ Իհարկէ՝ ինչո՞ւ երիտասարդ, գեղեցիկ աղջիկները, որ, ինչպէս արտայայտուել է Սոլժենիցինը, «չունեն այլ փորձ, բացի սեքսուալ փորձից» չպէտք է հիանան «շքեղ տղամարդով» եւ չարտայայտեն այդ հիացմունքը մատչելի ձեւով։
շարունակութիւնն այստեղ
Փաստօրեն, Ռուսաստանում սովորել են խելամիտ «փաբլիկ ռիլեյշնս» անել։
Անձի կուլտը մեր օրերում նկարներ կախելով չի ձեւաւորւում։ Պէտք է ժամանակակից մօտեցում, որ էմ-թի-վի սերունդը հավանի։
ու տէնց