«Մի անգամ Անատոլիայում», Նուրի Նիլգե Ջեյլան։
Ռեժիսորը պատմեց, որ սցենարը իր ընկերոջ հետ է պատրաստել, ով բժիշկ է։ Պատմությունը ստեղծվեց ընդարձակելով իրական դեպքը։
Սա իմ համար ոչ թե էթնոգրաֆիկ, այլ մասնագիտագրաֆիկ ֆիլմ էր։ Այսինքն ֆիլմ, որը պատմում է ոստիկանների, դատախազների ու իրենց վրա աշխատող բժիշկների մասին։ Ու ինչ պատմություններ են լինում։
Այդ ամենը կարող էր նկարագրված լինել դատական բժշկի բլոգում, այսինքն ոչ թե կինոյի, այլ տեքստի տեսքով։ Ու պատմությունը ձգում է, չնայած որ կարծես ձանձրալի փնտրտուկների մեջ են ֆիլմի մեծ մասը։
Լավ երեւում է ինչու են նյարդայնանում ոստիկանները, ինչու է սխալ հանցագործներին մեքենայից հանելը տուժվածների ներկայությամբ, ու ինչպես են քննական տեքստեր կազմում դատախազներըն ու բժիշկները։
Նաեւ կարելի էր նկատել որ իրենց գյուղի բարեկամի անունը Մուխտար էր, որը Ռուսաստանում եթե չեմ սխալվում շներին են դնում։ Թուրքերը թեյը մատուցում էին պարսիկների պես, փոքր թափանցիկ էսթաքաններով։ Սակայն ես դա արդեն «Սոուլ քիթչենից» գիտեի։
Այն պատմությունը որը պետք է լիներ առեղծվածային, այսինքն անկապ տեղը մահացած կնոջ մասին, իմ համար բնավ այդպիսին չէր։ Այսինքն ես գիտեմ, որ ամեն ինչը պատճառ ունի, ու մարդիկ անկապ չեն մահանում, առանց պատճառ։ Իսկ որ սիրտ կանգնելը ասենք, մեթոդ է, որը հնարավոր է կանչել որոշիվենթ հանգամանքներում։
Ու այդ կողքից դեպքը այնքան ինձ չզարմացրեց ինչքան դատապազին։
Այնուամենայնիվ ես չհասկացա ինչու վերջում բժիշկը պահեց մեղավորին, ու չթելադրեց լրիվ ճշմարտությունը որ իմացել էր դիակը հերձելու ընթացքում։
Հետաքրքիր էր, որ տեքստերը պատրաստում էին նոութբուքով, այլ ոչ թե թղթերի վրա։ Ու նույնիսկ դաշտի մեջ դատախազի օգնականը բերեց աթոռ, տեղավորեց դրա վրա նոութ, որ դատախազի թելադրածը հավաքի։ Ընդ որում նա փախորենը նստի աթոռին ու նոութը տեղավորի ծունկներին, պպզեց աթոռի մոտ։
Բնութագրող էր այն, ինչպես նրանք մոռացան քաղաքում դիակի համար փաթեթ, ու ինչպես պետ․ աշխատողները այդ դաշտից մի քանի դդում գողացան, ու տեղավորեցին դիակի հետ, մեքենայի բագաժնիկում։
Բժիշկը նույնպես ուներ նոութ իր մի սենյակում, իսկ մյուսի մեջ ուներ մեծ կոմպ մեծ հին մոնիտորով։ Նա գրում էր դեղատոմս հատուկ բլանկների վրա։ Ճշտեց, կանաչ բլանկ էր՞։ Այսինքն տարբեր բլանկեր կան։ Իսկ մեր մոտ չգիտեմ, հատուկ բլանկներ կան դեղատոմս գրելու համար՞։
Իսկ դատախազի դեմքը ինչ որ մեկին ինձ հիշեցնում էր։ Ավելի ճիշտ ինչ որ տարբեր անձանց։ Նա այնպիսի դեմք ուներ որ շատերին էր նման։ ։Ճ
ու տենց