ասք ազատագրված կինոթատրոնի մասին

Փախուստ «Ազատություն» կինոթատրոնից ընդհանուր առմամբ հիշեցնում էր պերեստրոյկայի վախտի ֆիլմերը։

Ցուցադրումից առաջ Վոյչեխ Մարչեւսկին խոսեց, ու պարզվեց որ շատ հավես պապիկ է։ Սկսեց նրանից որ քաքի մեջ է, որովհետեւ չգիտի ցուցադրումից առաջ ինչի մասին խոսել։

Կիսվեց ֆիլմի պատմությամբ։ Ֆիլմը ինքը գրաքննության մասին է։ Ու երբ Վեյչեխը եկավ կինոստուդիա իր սցենարի մասին կարծիք իմանալու, նրան ասացին․ «հիանալի սցենար է, շատ գեղեցիկ պատկերներով, Շագալական․․․»։ Ու ռեժիսորը զգում է որ, ինչ որ բան ճիշտ չէ։ Որովհետեւ իր ֆիլմը չպետք է այսպես ընկալվեր։ Իսկ կինոստուդիայի աշխատողը շարունակում է՝ «ու այդ պատկերները այդ փոքր քաղաքում․․․»։ «Սպասեք, ի՞նչ փոքր քաղաք» – զարմանում է Մարչեւսկին։

«Գիտես, դա շատ ավելի լավ կնայվի փոքր քաղաքում» – պնդեց գրաքննիչը, նա գիտեր որ փոքր քաղաքներում գրաքննությունը այդքան էլ արտահայտված չէր, ու ֆիլմը պետք է լրիվ փոխվի։ Բայց այդ իր Լեհաստանում, կարծում եմ, այդքան վատ չէր գործը, որ գրաքննիչները չէին խոսում քաղաքականությունից, այլ կարծես խոսում էին պարզապես զուտ արվեստից, տեսարաններից։

Այդպես էլ պահանջեցին, որ ֆիլմը լրիվ փոխվի։ Իսկ Վոյչեխը միեւնույն է ֆիլմը նկարեց այնպես, ինչպես ուզում էր։ Հետո, երբ ավարտեցին ֆիլմը, դրա հաջորդ օրը Լեհաստանում գրաքննությունը վերացվել է։ Այնպես որ նրանք տոնեցին ոչ միայն ֆիլմի աշխատանքների ավարտը, այլ եւ ազատությունը։

Ֆիլմը չնայած երբեմն ձգված էր թվում, այն թվերի սոցիալիստական երկրի համար բավականին լավն է։ Հիանալի հումորով լի է։ Հանճարեղ երկխոսություններ են։

Դուրս չեկավ միայն արեւմտյան կինոարվեստի որպես «մակարդակի» ցուցանիշ մեջբերելը, ու սեփականը՝ գավառական անվանելը։ Չէ՞ որ իր իսկ ֆիլմը գավառական չէր, ու քանի տարի անց դեռ ցուցադրվում է, եւ ակտուալ է։ Իսկ նահանգներում այդպիսի ֆիլմ չէին նկարի ։Ճ

Շատ լավ էին ներկայացված ավտորիտար ռեժիմի մարդիկ։ Ինչպես են վախենում, խոհում, փորձում թաքցնել, իսկ երբ չի ստացվում, վառել ժապավենը եւ ըմբոստ դերասաններին։

Շատ ափսոս որ այս եւ մի շարք այլ ֆիլմերի շատ քիչ մարդ է եկել, կուզենայի տեսնեին իրենց թախիծով հիշվող «սովետը»։

Ահա։

Սեանսի ժամանակ իմ ձախից լեհ աղջիկ էր նստած, իսկ աջից՝ երկու հայ աղջիկ։ Ու ահավոր ուժեղ, զզվելի պարֆյումի հոտ էր կանգնած։

Ես մտածում էի, տեսնես ումից է։ Հետո հայ աղջիկները չդիմացան, փախան։ Օդն էլ մաքրվեց։ Իհարկե, լեհը ով քիչ է Հայաստան է եկել, Հայաստանում էլ փառատոնի ոչ գլամուր, ոչ էքշն, ու մտածելու տեղիք տվող ֆիլմ է նայում, դժվար թե այդպես բուրեր։ Իսկ հայ աղջիկներին դա բնութագրում էր։

Մի պահ կադրի մեջ կարգիչ երեւաց։ Աթարիի էր նման։ Այսպես։

ու տենց

պիտակներ՝ էկրանահան  միջոցառումներ  ոսկե ծիրան  Վոյչեխ Մարչեւսկի